![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ուղղահայաց ուղիղներ
Եթե և հատվող հարթությունների կազմած չորս երկնիստ անկյուններից մեկը \(90°\) է, ապա մյուս երեքը ևս \(90°\) կլինեն:
Այդ դեպքում ասում են, որ և հարթություններն ուղղահայաց են և նշանակում են այսպես՝ :
Երկու հատվող հարթությունները կոչվում են ուղղահայաց (փոխուղղահայաց), եթե նրանց կազմած անկյունը ուղիղ անկյուն է:
Երկու հարթությունների ուղղահայացությունը պարզելու համար օգտվում են հարթությունների ուղղահայացության հայտանիշից:
Եթե երկու հարթություններից մեկն անցնում է մյուս հարթությանը ուղղահայաց ուղիղով, ապա այդպիսի հարթություններն ուղղահայաց են:
Հետևյալ թեորեմները ևս օգտակար են խնդիրների լուծման համար:
![ugg1.jpg](https://resources.cdn.imdproc.am/451925f4-fc03-4111-9a19-c5e87b5f351a/ugg1.jpg)
1. Եթե հարթությունը ուղղահայաց է երկու հարթությունների հատման գծին, ապա այն ուղղահայաց է հարթություններից յուրաքանչյուրին:
2. Եթե երկու հարթություններ ուղղահայաց են, ապա հարթություններից մեկում ընկած ուղիղը, որն ուղղահայաց է հարթությունների հատման գծին, ուղղահայաց է նաև մյուս հարթությանը:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009