Ուղղահայաց և թեք
Հարթությունից դուրս վերցված կետից հարթությանը տարված թեք կոչվում է այդ կետը հարթության որևէ կետի հետ միացնող ցանկացած հատված, որը ուղղահայաց չէ հարթությանը: 

\(AB\)-ն թեք է: 
\(B\)-ն թեքի հիմքն է:
Հարթությունից դուրս վերցված կետից հարթությանը տարված ուղղահայացկոչվում է այդ կետը հարթության կետի հետ միացնող այն հատվածը, որը ուղղահայաց է հարթությանը: 

\(AC\)-ն ուղղահայաց է: 
\(C\)-ն ուղղահայացի հիմքն է:  
Հարթությունից դուրս գտնվող կետից տարված թեքի և ուղղահայացի հիմքերը միացնող հատվածը կոչվում է թեքի պրոյեկցիա: 

\(CB\)-ն \(AB\) թեքի պրոյեկցիան է  հարթության վրա:
\(ABC\) եռանկյունը  ուղղանկյուն է:
Թեքի և հարթության կազմած անկյուն կոչվում է թեքի և նրա պրոյեկցիայի կազմած անկյունը:

\(CBA\)-ն \(AB\) թեքի և  հարթության կազմած անկյունն է:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009