ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Կանոնավոր պրիզմայի մակերևույթի մակերեսը

Կանոնավոր պրիզմայի բոլոր կողմնային նիստերը ուղղանկյուններ են:
Կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է այդ ուղղանկյունների մակերեսների գումարին:
1. Ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հաշվում են բանաձևով, որտեղ \(H\)-ը կողմնային կողն է, իսկ -ը՝ հիմքի պարագիծը:
Այսպիսով, ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և կողմնային կողի արտադրյալին:
2. Պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը հաշվում են բանաձևով:
Պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա երկու հիմքերի և բոլոր կողմնային նիստերի մակերեսների գումարին:
Կանոնավոր բուրգի մակերևույթի մակերեսը

Կանոնավոր բուրգի բոլոր կողմնային նիստերը հավասարասրուն եռանկյուններ են:
Կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է այդ եռանկյունների մակերեսների գումարին:
1. Կանոնավոր բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հաշվում են բանաձևով, որտեղ \(h\)-ը հարթագիծն է, իսկ -ը՝ հիմքի պարագիծը:
Այսպիսով, կանոնավոր բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և հարթագծի արտադրյալի կեսին:
2. Բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը հաշվում են բանաձևով:
Բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի և բոլոր կողմնային նիստերի մակերեսների գումարին:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ», 2013