ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Շրջանային սեկտորի մակերեսը
Շրջանային սեկտոր կոչվում է շրջանի այն մասը, որը սահմանափակված է աղեղով և այդ աղեղի ծայրակետերը շրջանի կենտրոնի հետ միացնող երկու շառավիղներով:
R_laukums.png
 
Հաշվենք շրջանային սեկտորի մակերեսը:
 
Քանի որ ամբողջ շրջանագծի մակերեսը հավասար է πR2, ապա \(1°\) աստիճանի աղեղով եզրագծված սեկտորի մակերեսը կլինի՝ πR2360°
 
Ուստի կամայական α աստիճանի աղեղով եզրագծված սեկտորի մակերեսը կլինի՝
 
Sսեկտոր=πR2360°α
 
Եթե հիշենք, որ սեկտորի աղեղի երկարությունը հավասար է l=πR180°α, ապա սեկտորի մակերեսի համար կարող ենք ստանալ ևս մեկ բանաձև՝
Sսեկտոր=πR180°αR2=lR2
Այսպիսով՝  շրջանային սեկտորի մակերեսը հավասար է նրա աղեղի երկարության և շառավղի արտադրյալի կեսին՝ 
 
Sսեկտոր=lR2
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ» 2013