Վեկտորների կազմած անկյունը
Դիցուք տրված են a→ և b→ վեկտորները: Որևէ \(O\) սկզբնակետից տեղադրենք OA→=a→   և  OB→=b→ վեկտորները:
 
Եթե a→ և b→ վեկտորները համուղղված չեն, ապա OA→և OB→ ճառագայթները կազմում են AOB անկյուն: Դրա աստիճանային չափը նշանակենք α-ով:
 
Այդ դեպքում կասենք, որ a→ և b→ վեկտորների կազմած անկյունը հավասար է α-ի:

an1.png
 
a→ և b→ վեկտորների կազմած անկյունը նշանակում են այսպես՝  a→b→ˆ
 
1. Եթե a→ և b→ վեկտորները համուղղված են, ապա a→b→ˆ=0°
 
Lenkis_vekt1.png
 
2. Եթե a→ և b→ վեկտորները հակուղղված են, ապա a→b→ˆ=180°
 
Lenkis_vekt3.png
 
3. Եթե a→ և b→ վեկտորները փոխուղղահայաց են, ապա  a→b→ˆ=90°
 
Lenkis_vekt2.png
 
4. Ուշադիր եղիր այն դեպքերում, երբ վեկտորների կազմած անկյունը բութ անկյուն է՝
 
Lenkis_vekt5.pngLenkis_vekt6.png
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն  9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: