![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Իներցիայի երևույթը
Դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի արագությունը հենց այնպես, առանց պատճառի չի փոփոխվում:
![скачанные файлы (1).jpg](https://resources.cdn.imdproc.am/23445e0d-bbec-4d87-a3db-19a53d1db23e/%D1%81%D0%BA%D0%B0%D1%87%D0%B0%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5%20%D1%84%D0%B0%D0%B9%D0%BB%D1%8B%20%281%29.jpg)
Եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում, ապա այն կշարժվի, եթե նրա վրա ազդենք:
Օրինակ, դադարի վիճակում գտնվող սեղանը կշարժվի, եթե այն քաշենք կամ հրենք: Առօրյա դիտումները ցույց են տալիս նաև, որ եթե շարժվող մարմնի վրա չազդենք, ապա այն վաղ թե ուշ կկանգնի: Օրինակ՝ շարժիչն անջատելուց հետո ավտոմեքենան, անցնելով որոշ ճանապարհ, կանգ է առնում: Սակայն այս դեպքում ևս կա ազդեցություն՝ օդի և ճանապարհի ազդեցությունը, որքան քիչ է այդ ազդեցությունը, այնքան երկար ժամանակ մարմինը կպահպանի իր արագությունը: Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ այդ ավտոմեքենայի վրա ազդեցություն չլինի, ապա ավտոմեքենան կպահպանի իր արագությունը (կշարժվի ուղիղ գծով և հավասարաչափ):
Ուշադրություն
Այսինքն, մարմնի արագության փոփոխությունը (մեծությամբ և ուղղությամբ) տեղի է ունենում այլ մարմնի ազդեցության հետևանքով: Ընդ որում, որքան փոքր է այլ մարմնի ազդեցությունը տվյալ մարմնի վրա, այնքան այն ավելի երկար է պահպանում իր շարժման արագությունը և բնույթով մոտ է հավասարաչափ շարժման:
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:
Իներցիա լատինական բառ է և նշանակում է անշարժություն, անգործություն:
Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի` իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն, իսկ նրա շարժումը` շարժում իներցիայով:
Իներցիայի երևույթին ականատես ենք լինում բոլոր այն դեպքերում, երբ փորձում ենք շարժման մեջ դնել որևէ մարմին, կանգնեցնել շարժվող մարմինը, փոխել մարմնի արագության մեծությունը կամ ուղղությունը:
![styazh16.jpg](https://resources.cdn.imdproc.am/e21e1941-c55c-4263-a867-3f569c2d87b1/styazh16-w258.jpg)
![boy.jpg](https://resources.cdn.imdproc.am/7b78b100-d8db-4d51-b95c-3c853595d5d5/boy-w300.jpg)