 
                     
                     
                 
                     
                     
                     
                     
                     
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                     
                Նյութի խտություն
Մարմինները պատրաստվում են տարբեր նյութերից: Նկարում պատկերված են՝ 1) նույն ծավալն ունեցող մարմիններ, որոնք ունեն տարբեր զանգվածներ և 2) տարբեր ծավալ ունեցող մարմիններ, որոնց զանգվածները հավասար են:


Այս դեպքերին կարող ենք ավելացնել ևս մեկը՝ միևնույն նյութից պատրաստված մարմիններից ավելի մեծ զանգված ունի այն մարմինը, որի ծավալը մեծ է:
Այս ամենը կարելի բացատրել, ծանոթանալով նյութի կարևոր բնութագրերից մեկի՝ խտության հետ: 
Մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը կոչվում է նյութի խտություն:
Այսինքն, 
Կիրառենք ընդունված նշանակումները. \(m\)`զանգված, \(V\)` ծավալ, \(ρ\)` խտություն, 
կստանանք.  
Ուշադրություն
Այստեղից երևում է, որ նյութի խտությունը թվապես հավասար է միավոր ծավալով նյութի զանգվածին: 
Խտության միավոր  
Միավորների ՄՀ-ում զանգվածի միավորը \(1\) կգ-ն է, իսկ ծավալինը` \(1\) -ը, ուստի նյութի խտության միավորը կլինի \(1\) :
Գործնականում խտությունը հաճախ արտահայտում են նաև \(1\) -ով: Հաշվի առնելով, որ \(1\) գ \(=\) \(0,001\) կգ, \(1\) \(=\) \(0,000001\), կստանանք, որ \(1\) \(=\) \(0,001\):
Բնության մեջ գոյություն ունեցող գրեթե բոլոր նյութերի խտությունները որոշված են, և կազմված են համապատասխան աղյուսակներ:
Օրինակ
Աղյուսակում նշված է, որ պղնձի խտությունը \(8 900\)  է, կամ \(8,9\)  է: Դա նշանակում է, որ \(1\)  պղնձի զանգվածը \(8900\) կգ է, կամ \(1\)  պղնձի զանգվածը \(8,9\) գ է: 
Կամ ջրի խտությունը \(1000\)  նշանակում է, որ \(1\)  ջրի զանգվածը \(1000\) \(կգ\) է: 
Ուշադրություն
Նյութի խտությունը կախված է ջերմաստիճանից, քանի որ ջերմաստիճանի փոփոխության հետ փոխվում է նյութը կազմող մասնիկների միջև եղած հեռավորությունը: Սովորաբար, երբ ջերմաստիճանը մեծանում է, նյութի խտությունը փոքրանում է: