Տեսություն

Ջրաբաշխական մամլիչ, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը 
Համաձայն Պասկալի օրենքի, հեղուկներն ու գազերն իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։
  
Հեղուկների այդ հատկությունը հնարավորություն ստեղծեց կառուցել տարբեր մեքենաներ, որոնց գործողությունը հիմնված է հեղուկների շարժման և հավասարակշռության օրենքների վրա: Այդ մեքենաներն անվանում են հիդրավլիկ (հունարեն հիդրո՝ ջուր և ավլոս՝ խողովակ բառերից): Դրանց թվին է պատկանում ջրաբաշխական մամլիչը: Կառուցվածքը տե՛ս նկարում.
  
1112414_gidravlicheskij-press-ruchnoj.jpg скачанные файлы (4)-w174.jpg img1.gif
  
Ջրաբաշխական մամլիչի հիմնական մասը բաղկացած է տարբեր տրամագծերով երկու
գլաններից, որոնք միացված են խողովակով, լցված են հեղուկով (ջրով կամ հանքային յուղով) և փակված գլանների պատերին կիպ հպված շարժական մխոցներով:
 
 
Ջրաբաշխական մամլիչը պարզ մեխանիզմների նման հնարավորություն է տալիս փոքր ուժով մեծ ուժ ստանալ, այսինքն, ուժի մեջ շահում ստանալ: Իրոք, եթեS1մակերեսով փոքր մխոցի վրա կիրառենք դեպի ներքև ուղղված F1 ուժ, ապա այդ մխոցի տակ հեղուկի ճնշումը կմեծանա p=F1S1-ով։ Պասկալի  օրենքի համաձայն՝ հեղուկի ճնշումը նույնքանով կմեծանա նաև մեծ մխոցի տակ: Հետևաբար, հեղուկը մեծ մխոցի վրա կսկսի ազդել դեպի վեր ուղղված մի ուժով, որը հավասար է այդ \(p\) ճնշման և մեծ մխոցի S2 մակերեսի արտադրյալին:   
 
 
Այդ ուժին հավասար F2 ուժով էլ պետք է վերևից  ազդել մեծ մխոցի վրա, որպեսզի հեղուկը և մխոցները գտնվեն հավասարակշռության վիճակում: Այսպիսով, F1 ուժին հավասարակշռող F2  ուժը հավասար է.
 
F2=pS2=F1S1S2   կամ F2=S2S1F1
Ստացված արտահայտությունը գրենք այլ կերպ՝ F1S1=F2S2
Այս հավասարության ձախ մասում F1 ուժի առաջացրած ճնշումն է, իսկ աջ մասում՝ F2-ի: Ուրեմն, ջրաբաշխական մամլիչի մխոցների վրա ազդող ուժերը հավասարակշռում են միմյանց, եթե նրանց առաջացրած ճնշումներն իրար հավասար են: Սա հեղուկի և մխոցների հավասարակշռության պայմանն է:
Հավասարությունը  ներկայացնենք մեկ այլ տեսքով՝ S2S1=F2F1
Ստացվեց, որ քանի անգամ երկրորդ մխոցի մակերեսը մեծ է առաջին մխոցի մակերեսից, այնքան անգամ այդ մխոցի վրա ազդող ուժը մեծ է առաջին մխոցի վրա ազդող ուժից:
 
Այսպիսով, ուժի մեջ շահումը, որը ստացվում է տվյալ ջրաբաշխական մամլիչով, որոշվում է նրա մխոցների մակերեսների S2/S1 հարաբերությամբ։ Ինչքան մեծ է մխոցների մակերեսների հարաբերությունը, այնքան մեծ է ուժի շահումը։
 

Մեխանիկայի «ոսկե կանոնը» և ջրաբաշխական մամլիչը: Կորուստ ճանապարհի մեջ

images (12) - Copy.png

 
Ջրաբաշխական մամլիչում չենք կարող շահել աշխատանքի մեջ: Իրոք, երբ փոքր մխոցը F1 ուժի ազդեցության տակ h1-ով տեղափոխվում է ներքև, ձախ գլանում հեղուկի ծավալը փոքրանում է S1h1-ով ,  իսկ աջ գլանում՝ մեծանում S2h2-ով:
 
 
Քանի որ հեղուկն իր ծավալը չի փոխում (փոխում է մի այն ձևը), ապա՝ S1h1=S2h2
   
 
Ուրեմն, քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ: