Տեսություն

Թագավորները: Բաբելոնյան գերություն: Մարգարեների գրքերը
Հրեաները Մովսեսի առաջնորդությամբ \(40\) տարի թափառում են անապատում և միայն նրա մահից հետո են կարողանում մուտք գործել Քանան և բնակություն հաստատել այնտեղ: Հրեաների առաջին թագավոր է դառնում Սավուղը, որին հաջորդում է Դավիթը: Վերջինս երկրի մայրաքաղաք է դարձնում Երուսաղեմը: Դավթին հաջողվում է հաղթել թշնամիներին և խաղաղություն հաստատել:
  
Prophet_King_David_Hand-Painted_Orthodox_Icon_1_1.jpg
 
Դավթից հետո գահ է բարձրանում նրա կրտսեր որդին՝ Սողոմոնը: Նրա գահակալության տարիներին երկիրը բարգավաճում է, կյանքը դառնում բարեկեցիկ: Կատարելով հոր կամքը՝ Սողոմոնը Երուսաղեմում կառուցում է Աստծո տաճարը, կատարում շատ այլ շինարարություններ: Խելացի և արդար կառավարման համար ժողովուրդը նրան տվել է Իմաստուն պատվանունը: Սողոմոն Իմաստունը գրել է նաև բազմաթիվ առակներ, օրհներգեր:
  
1024px-Reconstruction_model_of_Ancient_Jerusalem_in_Museum_of_David_Castle (1).jpg
 
Սողոմոնի մահից հետո երկիրը բաժանվում է երկու մասի՝ Իսրայելի և Հուդայի: Իսրայելը, պարտվելով Ասորեստանին, հայտնվում է նրա իշխանության տակ:
 
Ք.ա. \(6\)-րդ դարում Բաբելոնը գրավում է Հուդայի մայրաքաղաք Երուսաղեմը, քանդում պարիսպները, ավերում և թալանում Աստծու տաճարը, արքայական պալատը: Բնակչության մեծ մասը գերեվարվում է Բաբելոն: Հետագայում պարսից արքա Կյուրոս Մեծը գրավում է Բաբելոնը և իսրայելացիներին թույլ է տալիս վերադառնալ իրենց երկիր ու վերականգնել Աստծու տաճարը: Սակայն հրեաներին չի հաջողվում վերականգնել իրենց պետականությունը, քանի որ հեռացել էին Աստծու պատվիրաններց:
  
Ք. ա. \(1\)-ին դարում նրանք ընկնում են հռոմեական իշխանության տակ: Հին Կտակարանում այդ ժամանակաշրջանների մասին գրված է, որ իսրայելացիները, հիշելով մարգարեական կանխատեսումները, սպասում էին Փրկչի գալուն, որ պետք է ազատեր իրենց օտարների իշխանությունից և վերականգներ պետականությունը:
  
1501662871-7861.jpg

Հին Կտակարանի վերջին բաժինը կոչվում է մարգարեների գրքեր: Աստված մարդկանց դաստիարակելու, պատգամները փոխանցելու և ապագայի դեպքերը հայտնելու համար ընտրում էր մարգարեների, որոնք նաև մարգարեացել են` Հիսուս Քրիստոսի մասին ասելով, թե Աստված պիտի աշխարհ ուղարկի Իր Միածին Որդուն՝ որպես Փրկիչ և Մեսիա, ով պիտի քավություն տա մարդկանց մեղքերին:  
Բառարան
Օրհներգ- օրհնության, գովաբանության երգ
 
Մեսիա - օծյալ
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 29-33
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/Reconstruction_model_of_Ancient_Jerusalem_in_Museum_of_David_Castle.jpg/1024px-Reconstruction_model_of_Ancient_Jerusalem_in_Museum_of_David_Castle.jpg
https://www.blessedmart.com/wp-content/uploads/2016/06/Prophet_King_David_Hand-Painted_Orthodox_Icon_1_1.jpg