Հիսուս Քրիստոսի մկրտությունը և փորձությունները
Երուսաղեմի տաճարի քահանաներից Զաքարիան և իր կինը՝ Եղիսաբեթը, բավականին ծեր էին, սակայն երեխա չունեին: Մի օր, երբ Զաքարիան տաճարում խնկարկում էր, հայտնվեց Գաբրիել հրեշտակը և հայտնեց, որ նրանք որդի կունենան, ում կանվանեն Հովհաննես, որ նշանակում է Աստծո շնորհ: Ծեր քահանան չհավատաց այս խոսքերին, ինչի պատճառով հրեշտակը համրեցրեց նրան, մինչև երեխայի ծնվելը:
 
e0e9d9a6b53de39887ae82d8b220cefb_L.jpg

Երբ Հովհաննեսը մեծացավ, գնաց անապատ, որն իրենց բնակավայրից բաժանվում էր Հորդանան գետով: Մարդիկ նրան ընդունում էին որպես սուրբ և մարգարե, գալիս էին նրա մոտ՝ լսելու Փրկչի գալստյան մասին քարոզները: Նա մարդկանց հետ խոսում էր ապաշխարության, խոստովանության, մեղք չգործելու մասին, իսկ ովքեր հավատում և խոստովանում էին իրենց մեղքերը, նրանց մկրտում էր գետում: Այդ պատճառով էլ ժողովուրդը նրան անվանեց Հովհաննես Մկրտիչ:
 
John-the-Baptist-russian-museum-wikimedia-copy.jpg

Շատերի նման Հիսուս ևս գնաց Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու, երբ լրացավ Նրա \(30\) տարին: Թեև Հովհաննես Մկրտիչը երբևէ չէր տեսել Հիսուսին, միանգամից հասկացավ, թե ով է եկել իր մոտ: Հովհաննեսը գիտեր, որ Հիսուսը ոչ միայն կարիք չունի մկրտության, այլև Աստծո Որդի լինելով՝ հենց Նա պետք է մկրտի իրեն: Սակայն Հիսուսի պնդմամբ՝ Հովհաննեսը հնազանդվեց և մկրտեց Նրան: Մկրտության պահին Սուրբ Հոգին՝ որպես աղավնի, իջավ Հիսուսի վրա, և երկնքից լսվեց Հայր Աստծո ձայնը, որ ասում էր. «Դա է Իմ սիրելի Որդին»:
 
Մկրտություն.բատիկա.Ա. Մեսրոպյան.15տ..jpg
 
Մկրտություն, բատիկա, Ա.Մեսրոպյան՝ \(15\) տ, Էջմիածնի Հայորդյաց տուն
 
Մկրտություն..jpg
 
Մկրտություն, Էջմիածնի Հայորդյաց տուն
 
Մկրտությունից հետո Հիսուսը գնաց անապատ, որտեղ \(40\) օր շարունակ աղոթում և մտածում էր մարդկանց փրկության մասին: Այս ընթացքում Հիսուսը ոչինչ չկերավ և քաղց զգաց: Սատանան Հիսուսին փորձելու և մոլորեցնելու համար մոտեցավ Նրան և ասաց, որ եթե Նա Աստծո Որդին է, ապա թող անապատի քարերը հացի վերածի: Հիսուսը նրան պատասխանեց, որ մարդը միայն հացով չի ապրում, այլ նաև Աստծու խոսքով:

Kramskoi_Christ_dans_le_désert.jpg
 
Սատանան շարունակեց փորձել Հիսուսին. Նրան տարավ մի բարձր աշտարակի վրա և ասաց, որ ցած նետվի, քանի որ գրված է, որ հրեշտակները ձեռքերի վրա պիտի վերցնեն Հիսուսին: Հիսուսը նրան պատասխանեց, որ գրված է նաև, որ Տեր Աստծուն չի կարելի փորձել
 
Սատանան ևս մեկ անգամ փորձեց Հիսուսին՝ Նրան առաջարկելով աշխարհի բոլոր թագավորությունները, նրանց փառքն ու հարստությունները, միայն թե Հիսուսը խոնարհվի իր առաջ: Բայց Հիսուսը պատասխանեց, որ միայն Աստծուն պետք է երկրպագել: Սատանան, վերջնականապես հասկանալով իր պարտությունը, հեռացավ Հիսուսից:  
Բառարան
Մկրտել - ընկղմել ջրի մեջ, մաքրել մեղքերը
 
Խնկարկել - խունկ ծխեցնել, խունկը անուշահոտ նյութ է, որն օգտագործվում է եկեղեցական արարողությունների ժամանակ
 
Քարոզել - բացատրել և ուսուցանել
 
Խոստովանել - գիտակցել սեփական սխալներն ու անկեղծ պատմել
 
Ապաշխարել - զղջալ, խոստովանել գործած մեղքերը
 
Սատանա - անձնավորված չար ոգի, խարդախ, խաբեբա
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 46-50
https://www.nwcatholic.org/media/k2/items/cache/e0e9d9a6b53de39887ae82d8b220cefb_L.jpg
https://stephenmillerbooks.com/wp-content/uploads/2015/02/John-the-Baptist-russian-museum-wikimedia-copy.jpg
http://nhathothaiha.net/wp-content/uploads/2017/01/1357873053.jpg
http://1.bp.blogspot.com/-PT075Pblpn4/U5r0ry7buEI/AAAAAAAAGMA/5cPwDZg5NOs/s1600/Kramskoi_Christ_dans_le_d%C3%A9sert.jpg