![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Անցյալ կատարյալ
Անցյալ կատարյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում սկսված և ավարտված գործողություն:
Անցյալ կատարյալը պարզ ժամանակաձև է: Կազմվում է բայահիմքով և դիմային վերջավորություններով:
Տարբեր բայերի դեպքում անցյալ կատարյալը կազմվում է բայահիմքի և դիմային վերջավորությունների տարբեր ձևերով՝
ե խոնարհման պարզ բայերի անցյալ կատարյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով եցի, եցիր,եց, եցինք, եցիք, եցին դիմային վերջավորությունները, օրինակ՝ երգեցի:
ա խոնարհման պարզ բայերի անցյալ կատարյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով ացի, ացիր, աց, ացինք, ացիք, ացին դիմային վերջավորությունները, օրինակ՝ խաղացի:
Այս բայերի եց-ը և աց-ը հիմքի ածանցներ են:
Սոսկածանցավոր բայերը անցյալ կատարյալում ունենում են բոլորովին այլ վերջավորություններ՝ ա,ար, ավ, անք,աք,ան:
Պատճառական բայերի անցյալ կատարյալը կազմվում է միայն դիմային վերջավորություններով՝ առանց եց հիմքի ածանցի, բացի եզակի երրորդ դեմքից, որում լինում է միայն եց հիմքի ածանցը, օրինակ՝ վազեցրի, վազեցրիր, վազեցրեց:
Կրավորական և բազմապատկական բայերը անցյալ կատարյալը կազմում են ե խոնարհման պարզ բայերի նման:
Ժխտական խոնարհման դեպքում չ-ն դրվում է բայաձևի սկզբից, օրինակ՝ չերգեցի: