ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:
Օրինակ
Հեռվում ինչ-որ բան էր օրորվում:
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
  
 Այն անորոշ դերանունները, որոնք գործածվում են գոյականի փոխարեն, հոդ են ստանում, հոլովվում են` ենթարկվելով ի  հոլովման՝ ուրիշի, մի քանիսից, այսինչինև այլն:
  
Ոմն  դերանվան միայն հոգնակին է գործածվում գոյական անվան փոխարեն և ենթարկվում է ց հոլովման, այն է` ոմանց, ոմանցից, ոմանցով:
 
Անորոշ դերանունների հիմնական մասը փոխարինում է ածականին՝  ինչ-որ, այլ:
 
Որոշիչ հոդով դերանունները, նաև այլ դերանվան հոգնակին՝ այլք, հիմնականում փոխարինում են գոյականին՝ մեկը, ուրիշը:
  
Երբևէ, երբևիցե  դերանունները փոխարինում են ժամանակի մակբայներին, քանի որ պատասխանում են երբ հարցին:
  
Մի քանի, մի քանիսը  դերանունները փոխարինում են թվականին:
 
Անորոշ դերանունները նախադասության մեջ լինում են`

•ենթակա`
Օրինակ՝ Ոմանք նրան մի անունով էին դիմում, ուրիշները՝ մի անունով:
• ստորոգյալի մաս`
Օրինակ՝ Բարձր գնահատականներ ստացածները մի քանիսն են:
• բայի լրացում`
Օրինակ՝  Երբևէ չէի մտածել այդ մասին:
• գոյականի լրացում`
Օրինակ՝ Հետո եկան ուրիշ օրեր:
 
Անորոշ դերանունների գրությունը.
 ինչ-ինչ, ինչ-որ  դերանունները գրվում են գծիկով,
• մի դերանվան հարադրությամբ կազմվածները գրվում են անջատ՝ մի երկու, մի երկուսը, մի շարք, մի խումբ,
 ով, որ, երբ  դերանուններից ու և շաղկապից կազմված ովևէ, որևէ, երբևէ  դերանունները վերջանում են է -ով, որովհետև դրանց վերջին բաղադրիչը է բ այն է, իսկ երբևիցե, որևիցե  դերանունները՝ ե -ով: Դրանց վերջին բաղադրիչը գրաբարյան իցե բայաձև է: