ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Անձնանիշ և իրանիշ գոյականներ
Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:
Գոյականները լինում են  անձնանիշ և իրանիշ:
Ուշադրություն
Իրանիշ գոյականները պատասխանում են ին՞չ, ինչե՞ր, անձնանիշ գոյականները՝ ո՞վ , ովքե՞ր հարցերին:
Իրանիշ են այն գոյականները, որոնք ցույց են տալիս՝
 
1. իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
 
2. կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
 
3. երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),   
  
oրինակ՝  երազանք, ամպրոպ և այլն:
 
  
Անձնանիշ են միայն անձ ցույց տվող գոյականները, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝
  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի: