ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Կովալենտային կապի առաջացումը

Հ. Լյուիս
Այն կապը, որ գոյանում է ատոմների միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով, կոչվում է կովալենտային կապ:
Օրինակ՝ էլեկտրոնային զույգի միջոցով ջրածնի և քլորի մոլեկուլների առաջացումը ներկայացվում է ըստ հետևյալ նկարների`

Կովալենտային կապի առաջացումը ավելի ճիշտ է ներկայացնել օրբիտալների միջոցով:
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլի առաջացումը ատոմներից:

Այն կապը, որ գոյանում է ատոմային օրբիտալների փոխծածկման միջոցով, կոչվում է կովալենտային կապ:
Ատոմային օրբիտալներից գոյանում է մի ընդհանուր օրբիտալ՝ մոլեկուլային օրբիտալ, ընդ որում՝ առանձին ատոմների գումարային էներգիան ավելի մեծ է, քան մոլեկուլինը:

Նյութի մոլեկուլի էլեկտրոնային բանաձևում ցույց է տրվում կովալենտային կապն առաջացնող՝ ընդհանրացված էլեկտրոնային զույգերը, ինչպես նաև կապի առաջացմանը չմասնակցող՝ չընդհանրացված էլեկտրոնները:
Օրինակ՝ քլորի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված և վեց չընդհանրացված էլեկտրոնային զույգեր:

Իսկ ածխաթթու գազի մոլեկուլում առկա են չորսական ընդհանրացված և չընդհանրացված էլեկտրոնային զույգեր:

Յուրաքանչյուր ընդհանրացված էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է:
Օրինակ՝


Կովալենտային կապի առաջացումը նշված բոլոր օրինակներում իրականացվում է փոխանակային եղանակով, այսինքն կապին մասնակցող ատոմներից յուրաքանչյուրը տրամադրում է իր էլեկտրոնը:

Կովալենտային կապ կարող է առաջանալ նաև դոնորակցեպտորային եղանակով, երբ կապին մասնակցող ատոմներից մեկը տրամադրում է էլեկտրոնային զույգ, իսկ մյուս ատոմը՝ դատարկ օրբիտալ:


Օրինակ՝ ամոնիում իոնի առաջացումն ամոնիակից կատարվում է դոնորակցեպտորային եղանակով՝ ի հաշիվ ազոտի ատոմի չընդհանրացված էլեկտրոնային զույգի և ջրածնի իոնի դատարկ օրբիտալի:

Էլեկտրոնային զույգ տրամադրող ատոմը կոչվում է դոնար, իսկ դատարկ օրբիտալ տրամադրողը՝ ակցեպտոր:
Որոշ դեպքերում դոնորակցեպտորային եղանակով առաջացած կապը գծիկի փոխարեն ներկայացվում է սլաքի միջոցով՝ դոնարից ակցեպտոր ուղղությամբ:
Օրինակ`


Կովալենտային կապն ավելի ընդհանրական կապ է, քիմիական կապի մյուս տեսակները որոշ չափով կարելի է բացատրել կովալենտային կապի միջոցով:
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010