ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Բնության մեջ նյութերը հիմնականում հանդես են գալիս խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:
Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ:
Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում:
Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ:

Նավթ Տարբեր նյութերի լուծույթներ
Անհամասեռ խառնուրդների բաղադրիչները կարող ենք տեսնել անզեն աչքով:

Սուրճ և կաթ Ծծումբ և երկաթ
Մաքուր նյութերից խառնուրդներ պատրաստելն առանձնապես դժվար չէ, ավելի դժվար է հակառակ գործողությունը: Գոյություն ունեն խառնուրդներից նյութերի բաժանման տարբեր եղանակներ: Այս կամ այն նյութերի մաքրման եղանակի ընտրությունը կախված է, խառնուրդի բնույթից՝ խառնուրդը առաջացրած նյութերի հատկություններից:
Անհամասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝
• նստեցում և պարզվածքազատում
• ֆիլտրում
• մագնիսի ներգործություն



Համասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝
• շոգիացում և բյուրեղացում
• թորում

