![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:
Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը \(0,000\ 000\ 000\ 000\ 000\ 000\ 000\ 002\) գ է Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ: Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:
Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի \(1/12\) մասն է՝ \(m(C)/12 = 1\ զ.ա.մ\).,
\( զ.ա.մ. =\) , որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:
Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է \(Ar\) -ով, որտեղ \(r\ \)-ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:
Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:
Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:
Օրինակ՝ \(Ar\) (կալցիում) \(= 40\): Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը \(40\ \)անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:
Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:
(\(Zn) = 65\) զ.ա.մ. \((Li) = 7\) զ.ա.մ. \((Cu) = 64\) զ.ա.մ.
\(Ar(Zn) = 65\) \(Ar(Li) = 7\) \(Ar(Cu) = 64\)
\(Ar(Zn) = 65\) \(Ar(Li) = 7\) \(Ar(Cu) = 64\)
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.
Օրինակ
Օրինակ`
Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:
Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:
Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):