![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ ունի միևնույն հաստատուն բաղադրությունը:
Օրինակ
Կատարենք փորձ.
Պատրաստենք երկաթի և ծծմբի փոշիների խիստ որոշակի զանգվածային` \(7:4\) հարաբերությամբ խառնուրդ,
Պատրաստենք երկաթի և ծծմբի փոշիների խիստ որոշակի զանգվածային` \(7:4\) հարաբերությամբ խառնուրդ,
լցնենք փորձանոթի մեջ և տաքացնենք: Երբ խառնուրդը փորձանոթում սկսում է սևանալ, տաքացումը դադարեցնենք: Փոխազդեցությունը շարունակվում է ինքնաբերաբար` ռեակցիայի ընթացքում անջատված ջերմության հաշվին (ընթացող ռեակցիան ջերմանջատիչ է):
Ռեակցիան ավարտվելուց հետո փորձանոթը սառեցնենք մինչև սենյակային ջերմաստիճան և ուսումնասիրենք այն:
Ինչպես տեսնում ենք, փորձանոթում առաջացել է երկաթի սև սուլֆիդ, այն այլևս չի պարունակում ո'չ դեղին ծծումբ, ո'չ էլ մետաղական երկաթ: Դրանում համոզվելու համար բերանքսիվայր շրջված փորձանոթը թափահարենք. ոչինչ չի թափվում, փորձանոթի տակ տեղադրված թուղթը մաքուր է:
Փորձանոթում տեղի է ունեցել երկաթի և ծծումբի առանց մնացորդի փոխազդեցություն:
Ջարդենք փորձանոթը և հետազոտենք ստացված նյութը, այն սև գույնի պինդ նյութ է: Մոտեցնենք մագնիսը, նյութը մագնիսի կողմից չի ձգվում: Նշանակում է, մետաղական երկաթ չի պարունակում:
Փորձը կրկնենք, սակայն ծծումբը վերցնենք ավելցուկով: Երբ փորձանոթում ռեակցիան դադարի և այն սառչի, ուսումնասիրենք պարունակությունը, բացի սև նյութից` երկաթի \((II )\) սուլֆիդից, այն պարունակում է նաև դեղին նյութ` ծծումբ: Այսինքն` ծծումբը լրիվ չի փոխազդել, քանի որ վերցված էր ավելցուկով:
Փորձերը ցույց են տալիս, մաքուր երկաթի սուլֆիդ կստացվի երկաթի ու ծծմբի միայն խիստ որոշակի զանգվածային հարաբերության դեպքում \((7:4)\)