![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Հիմնական սկզբունքները
Վերհիշենք ԻմԴպրոց կայքում միավորների կուտակման հիմնական սկզբունքները։
- Յուրաքանչյուր առաջադրանքը կատարելու համար կարելի է վաստակել որոշակի քանակի միավորներ (♦)։ Առաջադրանքին կից տեսանելի է, թե քանի միավոր է հնարավոր վաստակել առավելագույնից։
- Բոլոր միավորները, որոնք աշակերտը վաստակել է «Առարկաներ» բաժնում, տեսանելի են նրա հանրային պրոֆիլում։ Այդ միավորները վերջինիս անձնական հաջողություններն են։
- Իր դասարանի առարկաների առաջադրանքների կատարման համար աշակերտի վաստակած միավորները դառնում են «թոփային», այսինքն հայտնվում են ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-ում։
- «Առարկաների խմբագրում» ուսուցչի կողմից ստեղծված «Առարկայի» միավորներն ավելանում են ԹՈՓ-ին։
- ԹՈՓ-ում ավելանում են միայն այն դասարանի առարկաների առաջադրանքների կատարման համար վաստակած միավորները, որտեղ գրանցված է Աշակերտը։
Ուշադրություն
Ինչպե՞ս համոզվել, որ Ձեր «Առարկայի» միավորները կմասնակցեն ԹՈՓ-ին:
Ծրագրի հրապարակման ժամանակ Դուք նշում եք, թե ո՞ր դասարանների համար եք այն հրապարակում։ Այն դասարանները, որոնց համար Դուք հրապարակում եք ծրագիրը, կարող են կատարել առաջադրանքները և ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-ում կուտակել միավորներ։
![Screenshot_21.png](https://resources.cdn.imdproc.am/8b6fbf0f-5d7c-4912-8ce3-38f6767b3744/Screenshot_21-w814.png)
Ինչպե՞ս դիտել ուսուցչի «Առարկայի» ԹՈՓ-ը
ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-ում առկա է «Առարկա» զտիչը։ Այժմ այդ զտիչում կարելի է գտնել «Առարկաների խմբագիր» գործիքի միջոցով ուսուցչի կողմից ստեղծված «Առարկան»։
Օրիանակ, Դուք ուզում եք տեսնել Համադասարանցիների ԹՈՓ-ն ըստ Ձեր առարկայի։
- Մուտք գործեք «ԹՈՓ»
բաժին։
- Ընտրեք «ԹՈՓ համադասարանցիներ»։
- Ձեր ուսումնական հաստատությունն ու երկիրն ավտոմատ կընտրվեն։
- Ընտրեք դասարանը/խումբը։
Ձեր առջև է ընտրված դասարանի ԹՈՓ-ը՝ ըստ բոլոր առարկաների։ Ստորև բերված օրինակում ցուցադրված է «ԻմԴպրոց» ուսումնական հաստատության \(7\)Ա դասարանի ԹՈՓ-ը՝ ըստ բոլոր առարկաների, իսկ ավելի կոնկրետ՝ «Հանրահաշիվ, \(7\)-րդ դասարան», «Հայոց լեզու, \(7\)-րդ դասարան» և այլն։
- Եթե Դուք ուզում եք տեսնել դասարանի ԹՈՓ-ը միայն Ձեր առարկայից, ապա կիրառեք լրացուցիչ «Առարկա» զտիչը։
![նկար1.1.png](https://resources.cdn.imdproc.am/ec7c830a-8541-4da0-a8b5-2654a2a07acd/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%801.1-w980.png)
Դուք կտեսնեք, որ ցուցակում առարկաները բաժանված են երկու կատեգորիաների՝
- Դպրոցի առարկաները (սրանք «Առարկաների խմբագիր բաժնում Ձեր ստեղծած առարկաներն են)։
- ԻմԴպրոց կայքի առարկաները (սրանք ԻմԴպրոց կայքի առարկաներն են)։
- Ընտրեք Ձեր առարկան։
![նկար2.png](https://resources.cdn.imdproc.am/1f325dc8-2f1b-4703-9a28-8b7973b9a23b/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%802-w950.png)
Եվ այսպես, ստորև բերված նկարում ցուցադրված է «ԻմԴպրոց» ուսումնական հաստատության \(7\)Ա դասարանի ԹՈՓ-ը՝ ըստ «Հանրահաշվի օլիմպիադա, \(7\)-րդ դասարան» առարկայի։ Դուք տեսնում եք աշակերտների ցուցակը՝ ըստ «Հանրահաշվի օլիմպիադա, \(7\)-րդ դասարան» առարկայի միավորների (♦) քանակի։ Յուրաքանչյուր աշակերտի անվան դիմաց նշված է տվյալ առարկայից վաստակած միավորների քանակը։
![նկար3.png](https://resources.cdn.imdproc.am/1a4480df-d8f8-474f-b988-929df323af1b/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%803-w1016.png)
![նկար3.png](https://resources.cdn.imdproc.am/1a4480df-d8f8-474f-b988-929df323af1b/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%803-w1016.png)
Ուշադրություն
«ԹՈՓ» բաժնում աշխատելու հիմնական սկզբունքները վերհիշելու համար կարդացեք ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի «Մոտիվացիոն գործընթացը, աշակերտի անհատական աշխատանքը» թեման։