![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ուսումնական առաջընթաց
✓ Համակարգը վերլուծում է յուրաքանչյուր օգտատիրոջ առաջընթացը թե՛ առարկայից, թե՛ առանձին թեմայից կամ ենթաթեմայից և տրամադրում տվյալներ առարկայի, թեմայի կամ ենթաթեմայի յուրացման մասին:
✓ Առաջընթացն արտահայտվում է տոկոսներով՝ \(0%\)-ից` չյուրացված, մինչև \(100%\)՝ ամբողջովին յուրացված, որը ցույց է տալիս օգտատիրոջ հնարավոր առավելագույնից հավաքած միավորների տոկոսը: Ելնելով յուրացման տոկոսից համակարգը նշանակում է գնահատական՝ \(1\)-ից \(10\) միավորային սանդղակում: Տես ստորև Աղյուսակ 2-ը:
Աղյուսակ 2. Գնահատականը՝ կախված առարկայի յուրացման տոկոսից
![Screenshot_1.png](https://resources.cdn.imdproc.am/021212f1-b2cd-41ae-96a4-455a19116b75/Screenshot_1.png)
Գնահատական Տոկոս* Առարկայի յուրացման աստիճանը
9 -10 100%-87% գերազանց
7 - 8 86%-65% լավ
4 - 6 64% -35% բավարար
2 - 3 34%-11% անբավարար
1 10%-0% կատարված չէ
✓ Օգտատիրոջ առաջընթացը կայքում երևում է ինչպես թվային արժեքով, այնպես էլ պատկերի ձևով:
✓ Օգտատերն իր առաջընթացը տեսնելու համար պետք է մուտք գործի «Առարկաներ» բաժին, ընտրի առարկան, որից կատարել է առաջադրանքներ ու սեղմի դրա նշանի կամ անվանման վրա: Նա կանցնի այդ առարկայի էջը, որի գլխագրում կտեսնի առարկայի շրջանաձև նշանը (Պատկեր \(96\)): Այդ նշանի շուրջը ավելի մեծ տրամագծով շրջանագծի վրա՝ կանաչ գույնով, պատկերված է նրա առաջընթացը տվյալ առարկայից, իսկ շրջանագծի ներքևում տրված է գնահատականը՝ 10 միավորային համակարգում, որը ձևավորվել է առարկայի յուրացման տոկոսից:
Պատկեր \(96\). Աշակերտի կողմից առարկայի յուրացումը
![Screenshot_82.png](https://resources.cdn.imdproc.am/d1bac569-cb88-4db8-a77e-f79abcdb9352/Screenshot_82.png)
✓ Ստորև Պատկեր \(97\)-ում, որպես օրինակ, բերված է աշակերտի կողմից «Մայրենի» առարկայի յուրացման աստիճանը: Շրջանի ներքևի մասում Դուք տեսնում եք 9 գնահատականը, որը նշանակում է, որ աշակերտը Մայրենիի թեմաների մի մասը յուրացրել է 87%-ից 100%-ի շրջանակներում (տես Աղյուսակ \(2\)):
Պատկեր \(97\). Աշակերտի ստացած գնահատականը առարկայից
![Screenshot_82.png](https://resources.cdn.imdproc.am/8affae66-248b-4425-8d94-0bca929f3b73/Screenshot_82.png)
✓ Ընտրված առարկայի էջում յուրաքանչյուր թեմայի և ենթաթեմայի դիմաց՝ մոխրագույն գծի վրա կանաչ գույնի հատվածով, պատկերված է օգտատիրոջ առաջընթացը (յուրացման տոկոսը)՝ (Պատկեր \(98\)): Գծի կողքին նշված է նրա գնահատականը այդ թեմայից և ենթաթեմայից: Թեմայից գնահատականը ձևավորվում է նույն սկզբունքով՝ թեմայի յուրացման տոկոսից կամ բոլոր առաջադրանքներից ճիշտ կատարվածների տոկոսից:
Պատկեր \(98\). Աշակերտի կողմից թեմայի և ենթաթեմայի յուրացումը
![Screenshot_83.png](https://resources.cdn.imdproc.am/c5aad04d-720e-43a9-ae62-a1268465ddc0/Screenshot_83.png)
✓ Ստորև Պատկեր \(99\)-ում, որպես օրինակ, բերված է աշակերտի կողմից «Մաթեմատիկա» առարկայի «Առարկաների հատկությունների համեմատում» ենթաթեմայից աշակերտի ստացած գնահատականը՝ ելնելով թեմայի յուրացման աստիճանից, կամ, այլ կերպ ասած, ճիշտ կատարված առաջադրանքների տոկոսից:
Պատկեր \(99\). Աշակերտի ստացած գնահատականը թեմայից
![Screenshot_87.png](https://resources.cdn.imdproc.am/56d3411c-fe08-4c47-8546-39f39e09e1a2/Screenshot_87.png)
✓ Դուք կարող եք տեսնել նաև Ձեր անձնական առաջընթացը, եթե գրանցված եք կայքում որպես ուսուցիչ և կատարում եք առաջադրանքներ «Առարկաներ» բաժնում: Ձեր առաջընթացը տեսնելու համար, նույն կերպ, մուտք գործեք «Առարկաներ» բաժին, ընտրեք առարկան ու սեղմեք դրա նշանի կամ անվանման վրա: Դուք կանցնեք ընտրված առարկայի էջը, որում ընտրեք Ձեզ հետաքրքրող թեման և ենթաթեման և սեղմեք դրա անվանման վրա: Ձեր առջև կբացվի ընտրված ենթաթեմայի էջը, որի գլխագրում դուք կտեսնեք առարկայի շրջանաձև նշանը: Այդ նշանի շուրջը կանաչ գույնով պատկերված է Ձեր առաջընթացը տվյալ առարկայից, որը ցույց է տալիս, թե տվյալ առարկայի բոլոր թեմաների առաջադրանքների ո՞ր տոկոսն եք Դուք ճիշտ կատարել (Պատկեր \(100\)):
Պատկեր \(100\). Տարբեր թեմաներից ճիշտ կատարված առաջադրանքների տոկոսը
![Screenshot_88.png](https://resources.cdn.imdproc.am/20e34cbe-f063-465d-aca6-b0e61aef9fb6/Screenshot_88.png)
✓ Առարկայի էջում յուրաքանչյուր թեմայի և ենաթեմայի տողում Դուք կարող եք տեսնել Ձեր առաջընթացը այդ թեմայից, որը պատկերված է կանաչ գույնով ներկված հատվածով, և Ձեր միավորը:
✓ Առարկայի էջում ցանկացած օգտատեր տեսնում է միայն իր առաջընթացը և գնահատականները: Ուսուցիչը իր աշակերտների հավաքած միավորները, գնահատականները և առաջընթացը տեսնում է «Աշակերտների արդյուքները» բաժնում ( «Իմ+» բաժանորդագրություն ունենալու դեպքում):
Աշակերտի գնահատականը
Ինչպես նշվեց վերը, աշակերտի (ինչպես նաև ցանկացած) օգտատիրոջ գնահատականը հաշվարկվում է 10 միավորային սանդղակով (ավտոմատ կերպով)՝ հիմք ընդունելով նրա առաջընթացը:
Ժամանակահատված
Յուրաքանչյուր թեմայի էջում առկա է «Թեստեր» բաժին, որում ընդգրկված ցանկացած թեստի կատարման համար նախատեսված է որոշակի ժամանակահատված: Ընտրեք որևէ թեստ և սեղմեք դրա հղման վրա: Ձեր առջև կբացվի այդ թեստի էջը:
Որպես օրինակ ստորև Պատկեր \(101\)-ում բերված է «Վարժանք «Թվաբանական և հանրահաշվական արտահայտություններ» թեմայից» թեստը («Հանրահաշիվ» առարկայի «Միանդամներ» թեմայի «Թվաբանական և հանրահաշվական արտահայտություններ, դրանց թվային արժեքները» ենթաթեմա):
Պատկեր \(101\). Թեստ «Հանրահաշիվ» առարկայի «Միանդամներ» թեմայի «Թվաբանական և հանրահաշվական արտահայտություններ, դրանց թվային արժեքները» ենթաթեմայից
![Screenshot_89.png](https://resources.cdn.imdproc.am/0b2a50c6-bbaa-4a07-9a34-cff74f453470/Screenshot_89.png)
Տվյալ թեստի էջում տրված է այն օպտիմալ ժամանակը, որը նախատեսված է դրա կատարման համար՝ «Խորհուրդ տրվող ժամանակը»: Երբ աշակերտը սկսում է լրացնել թեստը, համակարգը հաշվում է, թե որքան ժամանակ է նա ծախսում այդ թեստը կատարելու վրա: Աշակերտը տեսնում է, թե ինչքա՞ն ժամանակում է ինքն այդ թեստը լրացնում և սովորում է աշխատել նախատեսված ժամանակահատվածի սահմաններում (Պատկեր \(102\)):
Պատկեր \(102\). Թեստի կատարման վրա ծախսված ժամանակը
![Screenshot_90.png](https://resources.cdn.imdproc.am/384067be-cb31-4cb0-93f6-cefbc25729cd/Screenshot_90.png)
Ի՞նչ է երևում օգտատիրոջ հրապարակային պրոֆիլում
Օգտատիրոջ հրապարակային պրոֆիլում երևում են հետևյալ տվյալները.
✓այն գումարային միավորը, որ օգտատերը վաստակել է «ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» բաժնի առաջադրանքների ճիշտ լուծումներից (Պատկեր \(103\), նշան \(1\)):
✓ օգտատիրոջ ստացած գնահատականները այն առարկաներից, որոնցից նա կատարել է առաջադրանքներ (Պատկեր \(103\), նշան \(2\)):
✓ օգտատիրոջ ցուցաբերած առաջադիմությունը այն առարկաներից, որոնցից նա կատարել է առաջադրանքներ, ընդ որում այդ տվյալն երևում է, եթե նա ցուցաբերել է 25%-ից ավել բարձր առաջադիմություն (Պատկեր \(103\), նշան \(3\)):
Պատկեր \(103\). Օգտատիրոջ հրապարակային պրոֆիլում երևացող տվյալները
![Screenshot_91.png](https://resources.cdn.imdproc.am/e8720929-4ed9-43ad-bac4-28ebfac07b0f/Screenshot_91.png)
Առավել մանրամասն ուսումնական առաջընթացի մասին կարդացեք հետևյալ հղումով: