![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Դասարանների ԹՈՓ
ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի այս թեմայում մենք արդեն դիտարկել ենք ԹՈՓ-երի առաջին մակարդակը՝ համադասարանցիների ԹՈՓ-ը։
ԹՈՓ-երի հաջորդ մակարդակն է դասարանների ԹՈՓը՝ դպրոցում (ուսումնական հաստատությունում)։
![classmates-working-together_1098-2588.jpg](https://resources.cdn.imdproc.am/4adbbb48-bb18-46be-9ca2-9d98a01b6ac5/classmates-working-together_1098-2588.jpg)
![O6I1ZR0.jpg](https://resources.cdn.imdproc.am/912c6db7-de19-43a7-9150-b86b75363727/O6I1ZR0.jpg)
Դպրոցում դասարանների ԹՈՓ-ը կարող է կիրառվել՝
- ուսումնական պլանով նախատեսված դասարանային գործունեության ժամանակ,
- աշակերտների հետ տարաբնույթ արտադասարանային աշխատանքների ընթացքում․ օլիմպիադաների, մրցույթների, փառատոնների կազմակերպման և իրականացման ընթացքում,
- դասղեկի պարտականությունների իրականացման ժամանակ։
Դպրոցի դասարանների ԹՈՓ-ը միտված է դասարանի կոլեկտիվ աշխատանքին, յուրաքանչյուր աշակերտի ներառմանը աշխատանքում, կոլեկտիվի համախմբմանը։
Դպրոցում դասարանների ԹՈՓ-ը կարող է կիրառվել՝
- ԻմԴպրոց կայքում մի քանի դասարաններ գրանցած ակտիվ ուսուցչի կողմից,
- միաժամանակ մի քանի ակտիվ ուսուցիչների կողմից,
- ուսումնական հաստատության ղեկավարության կողմից, եթե այդ ուսումնական հաստատության մեկ կամ մի քանի ուսուցիչներ օգտվում են ԻմԴպրոց կայքից։
Ուշադրություն
Ինչքան շատ ուսուցիչներ և դասարաններ են գրանցված ԻմԴպրոցում, այնքան ավելի հետաքրքիր են դպրոցի դասարանների ԹՈՓ-ում կազմակերպած մրցույթները, այնքան ավելի բազմաբնույթ միջոցառումներ կարելի է կազմակերպել ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-երի կիրառմամբ։
Դպրոցի դասարանների ԹՈՓ-ի զտիչների օգնությամբ ցանկացած օգտատեր կարող է տեսնել՝
- Բոլոր դասարանների ԹՈՓ-ը՝ բոլոր առարկաներից,
- Զուգահեռ դասարանների ԹՈՓ-ը բոլոր առարկաներից,
- Զուգահեռ դասարանների ԹՈՓ-ը միևնույն առարկայից,
- Բոլոր դասարանների ԹՈՓ-ը՝ մեկ առարկայից:
Դուք մուտք եք գործել ԻմԴպրոց կայքի «ԹՈՓ» բաժինը
։
![1_topi_zvezda.png](https://resources.cdn.imdproc.am/2fc288c0-b4f9-49ed-b9fa-0f2ccdc91ce5/1_topi_zvezda.png)
Ուշադրություն
Նախ համոզվեք, որ ծանոթ եք ԻմԴպրոց կայքում միավորների կուտակման հիմնական սկզբունքներին (կարող եք կարդալ հետևյալ հղումով․ «ԻմԴպրոց կայքում ինչպե՞ս է կառուցված համադասարանցիների ԹՈՓ-ը»).
Բոլոր դասարանների ԹՈՓ-ը՝ բոլոր առարկաներից
![Screenshot_12.png](https://resources.cdn.imdproc.am/c91bee13-663d-422f-bd89-f61b532296ed/Screenshot_12-w658.png)
- Համոզվեք, որ ընտրել եք դպրոցի դասարանների ԹՈՓ-ը
- Ձեր ուսումնական հաստատությունն ու երկիրն ավտոմատ կընտրվեն
- Համոզվեք, որ ընտրված է «Բոլոր դասարանները» տարբերակը
- Համոզվեք, որ ընտրված է «Բոլոր առարկաները» տարբերակը
Դուք գտնվում եք Ձեր ուսումնական հաստատության բոլոր դասարանների բոլոր առարկաների ԹՈՓ-ում։ Այստեղ ավտոմատ կուտակվում են բոլոր միավորները, որոնք աշակերտը հավաքում է «Առարկաներ» բաժնից՝ կատարելով իր դասարանի համար նախատեսված առաջադրանքները։
Օրինակ՝
- \(1\)Ա-ի համար հաշվարկվում են «Մաթեմատիկա, \(1\)-ին դասարան», «Ռուսաց լեզու, \(1\)-ին դասարան» և այլն, առարկաների միավորները;
- \(9\)Ա-ի համար հաշվարկվում են «Հանրահաշիվ, \(9\)-րդ դասարան», «Երկրաչափություն, \(9\)-րդ դասարան», «Ռուսաց լեզու, \(9\)-րդ դասարան» և այլն, առարկաների միավորները;
- \(5\)Բ-ի համար հաշվարկվում են «Մաթեմատիկա, \(5\)-րդ դասարան», «Ռուսաց լեզու, \(5\)-րդ դասարան» և այլն, առարկաների միավորները։
Այսպիսով, ուսումնական հաստատության բոլոր դասարանները կարող են մրցել ընդհանուր ԹՈՓ-ում՝ ըստ ուսումնական ծրագրի յուրացման որակի և ճիշտ կատարած առաջադրանքների և թեստերի քանակի։
Աշակերտը վարկանիշին կարող է հետևել ինքնուրույն՝ ուսուցչի աջակցությամբ կամ առարկայական մասնագետների նախաձեռնությամբ կամ դասղեկների նախաձեռնությամբ և աջակցությամբ։
Զուգահեռ դասարանների ԹՈՓ-ը բոլոր առարկաներից
![Screenshot_12_1.png](https://resources.cdn.imdproc.am/ab4a2e62-9b6f-4dcf-bb9f-c27bbae3b645/Screenshot_12_1-w658.png)
- Համոզվեք, որ ընտրել եք դպրոցի դասարանների ԹՈՓ-ը
- Ձեր ուսումնական հաստատությունն ու երկիրն ավտոմատ կընտրվեն
- Ընտրեք Ձեզ հետաքրքրող դասարանը, օրինակ՝ «\(5\)-րդ դասարան»
- Համոզվեք, որ ընտրված է «Բոլոր առարկաները»
Դուք գտնվում եք Ձեր ուսումնական հաստատության բոլոր \(5\)-րդ դասարանների բոլոր առարկաների ԹՈՓ-ում։
Վերևի նկարում տեսնում ենք, որ ուսումնական հաստատությունում գրանցված է երկու \(5\)-րդ դասարան։ Այս ԹՈՓ-ում ավտոմատ կուտակվում են այն միավորները, որոնք \(5\)-րդ դասարանի աշակերտները վաստակում են՝ կատարելով իրենց դասարանի համար նախատեսված առաջադրանքներ այնպիսի առարկաներից, ինչպիսիք են «Մաթեմատիկա, \(5\)-րդ դասարան», «Ռուսաց լեզու, \(5\)-րդ դասարան» և այլն։
Այսպիսով, զուգահեռ դասարանները կարող են մրցել իրենց ուսումնական ծրագրի յուրացման որակով և ճիշտ կատարած առաջադրանքների և թեստերի քանակով։
Մի դասարանը կարող է մարտահրավեր նետել մյուս դասարանին՝ ինքնուրույն կամ դասղեկների աջակցությամբ։
Զուգահեռ դասարանների ԹՈՓ-ը միևնույն առարկայից
![Screenshot_12_2.png](https://resources.cdn.imdproc.am/bbc3f983-6071-4db2-b243-8781df78e3c8/Screenshot_12_2-w658.png)
- Համոզվեք, որ ընտրել եք դպրոցի դասարանների ԹՈՓ-ը։
- Ձեր ուսումնական հաստատությունն ու երկիրն ավտոմատ կընտրվեն։
- Ընտրեք Ձեզ հետաքրքրող դասարանը, օրինակ՝ «\(5\)-րդ դասարան»։
- Ընտրեք առարկան, օրինակ՝ «Մաթեմատիկա»։
Դուք գտնվում եք Ձեր ուսումնական հաստատության բոլոր \(5\)-րդ դասարանների «Մաթեմատիկա, \(5\)-րդ դասարան» առարկայի ԹՈՓ-ում։
Այսպիսով, զուգահեռ դասարանները կարող են մրցել ընտրված առարկայի ուսումնական ծրագրի յուրացման որակով և ճիշտ կատարած առաջադրանքների և թեստերի քանակով։
Մի դասարանը կարող է մարտահրավեր նետել մյուս դասարանին՝ ինքնուրույն, առարկայական ուսուցչի կամ դասղեկների աջակցությամբ:
Բոոր դասարանների ԹՈՓ-ը մեկ առարկայից
![Screenshot_12_3.png](https://resources.cdn.imdproc.am/f47c125a-3c7f-44c9-9cfc-def1896de317/Screenshot_12_3-w658.png)
- Համոզվեք, որ ընտրել եք դպրոցի դասարանների ԹՈՓ-ը։
- Ձեր ուսումնական հաստատությունն ու երկիրն ավտոմատ կընտրվեն։
- Համոզվեք, որ ընտրված է «Բոլոր դասարանները»։
- Ընտրեք առարկան, օրինակ՝ «Հանրահաշիվ»։
Դուք գտնվում եք Ձեր ուսումնական հաստատության այն դասարանների ԹՈՓ-ում, որոնցում առկա է «Հանրահաշիվ առարկան»։
Այստեղ ավտոմատ կուտակվում են բոլոր միավորները, որոնք աշակերտը վաստակում է՝ «Առարկաներ» բաժնից կատարելով իր դասարանի համար նախատեսված «Հանրահաշիվ» առարկայի առաջադրանքները։
Օրինակ՝
- \(9\)Ա-ի համար հաշվարկվում են «Հանրահաշիվ, \(9\)-րդ դասարան» առարկայի միավորները;
- \(11\)Գ-ի համար հաշվարկվում են «Հանրահաշիվ, \(11\)-րդ դասարան» առարկայի միավորները;
- \(7\)Ա-ի համար հաշվարկվում են «Հանրահաշիվ, \(7\)-րդ դասարան» առարկայի միավորները։
Այսպիսով, ուսումնական հաստատության բոլոր դասարանները կարող են մրցել ընդհանուր ԹՈՓ-ում՝ ըստ կոնկրետ առարկայի ուսումնական ծրագրի յուրացման որակի և այդ առարկայից ճիշտ կատարած առաջադրանքների և թեստերի քանակի։
Այդպիսի մրցույթ աշակերտները կարող են կազմակերպել ինքնուրույն՝ առարկայական ուսուցչի աջակցությամբ կամ նախաձեռնությամբ, կամ դասղեկների աջակցությամբ կամ նախաձեռնությամբ։
Ուշադրություն
ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-երում կուտակվում են աշակերտների՝ միայն «Առարկաներ» բաժնում ցուցաբերած գործունեության արդյունքները։ «Ստուգողական աշխատանքներ» բաժնի արդյունքները ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-երում չեն հաշվարկվում։
Այս տրամաբանությունը ներդրված է, որպեսզի աշակերտները կարողանան ինքնուրույն, իրենց նախաձեռնությամբ, առանց ուսուցչի ուղղակի միջամտության մրցել ԹՈՓ-երում և բարձրացնել իրենց վարկանիշը։ ԻմԴպրոց կայքի ԹՈՓ բաժինը միտված է աշակերտներին մղել ինքնուրույնության, ինքնակրթության և սեփական ունակությունների զարգացման։
Քանի որ «ԹՈՓ» բաժինը ԻմԴպրոց կայքի գլխավոր մոտիվացնող բաժինն է, ապա աշակերտներին տրվում է նախաձեռնողականության և ինքնուրույն մրցելու ու կատարելագործվելու հնարավորություններ։ Ընդ որում, ստուգողական և տնային աշխատանքները, որոնք, որպես կանոն, պարտադիր են, մրցույթներում չեն հաշվարկվում։ Մրցույթի կարևոր հանգամանքն այն է, որ աշակերտը կարող է ղեկավարել իր առաջխաղացումը։
Վերոգրյալ կանոնը գործում է ԻմԴպրոց կայքի բոլոր ԹՈՓ-երի համար։