![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ստուգողական աշխատանքի արդյունքների դիտում
Դուք արդեն ստեղծել եք ստուգողական աշխատանք կամ արդեն մի քանիսն ունեք։
ԻմԴպրոց կայքի «Ստուգողական աշխատանքներ» բաժնում Դուք կարող եք՝
- առաջադրանքների ստուգման գործընթացն ավտոմատացնել;
- իրականացնել աշակերտի առաջադիմության արդյունավետ մշտադիտարկում;
- ակնթարթորեն ստեղծել, պահպանել և տպել հաշվետվությունները։
Կայքի ընտրացանկում սեղմեք «Ստուգողական աշխատանքներ»
կոճակը։
![iconmenu-testwork.png](https://resources.cdn.imdproc.am/afdda01f-02a0-48ea-ba72-b897b338fd49/iconmenu-testwork.png)
Ստուգողական աշխատանքների ցուցակը
![Screenshot_2.png](https://resources.cdn.imdproc.am/fab6776b-d1a6-4d2f-9b19-fa9dfe054bc4/Screenshot_2-w658.png)
Դուք կարող եք՝
- Ստեղծել նոր աշխատանք՝ սեղմելով «Նոր աշխատանք» կոճակը ①։
- Ստուգողական աշխատանքի արդյունքներն իմանալու համար բավական է սեղմել նախկինում ստեղծված ցանկացած ստուգողական աշխատանքի վրա ②։
- Զտել աշխատանքներն ըստ կարգավիճակի ③։
- Զտել աշխատանքներն ըստ դասարանի ④։
- Էջում թարմացնել տեղեկությունը ⑤։
- Առաջադրանքն անվերադարձ հեռացնել։ Խորհուրդ է տրվում հեռացնել միայն ոչ պիտանի սևագրերը։ Հեռացված աշխատանքը վերադարձման ենթակա չէ ⑥։
- Կարդալ բաժնի վերաբերյալ նյութը ⑦։
Ինչպե՞ս զտել աշխատանքների ցուցակը
Եթե Դուք ստեղծել եք բազմաթիվ ստուգողական և տնային աշխատանքներ, ապա կարող եք պարզեցնել դիտումը՝ զտելով աշխատանքներն ըստ կարգավիճակի և (կամ) դասարանի։
Աշխատանքներն ունեն հետևյալ կարգավիճակները՝
Սևագիրը դեռևս ոչ մեկին չուղարկված և չհանրայնացված աշխատանքն է։ Միայն սևագրերում է հնարավոր խմբագրել կարգավորումները, փոփոխել առաջադրանքները և աշակերտներին։
Պլանավորվածը աշակերտներին արդեն ուղարկված աշխատանքն է, որն աշակերտներին հասանելի կլինի ապագայում։ Քանի դեռ աշխատանքի ժամկետը ավարտված չէ, կարելի է նոր աշակերտներ ավելացնել։
Ակտիվը այն աշխատանքն է, որն աշակերտներն արդեն սկսել են կատարել, աշխատանքը կատարման համար հասանելի է տվյալ պահին։ Աշխատանքն արդեն կատարած աշակերտները տեսնում են համակարգչով ստուգված արդյունքները։ Քանի դեռ աշխատանքի ժամկետը չի լրացել, նրանում հնարավոր է ավելացնել լրացուցիչ աշակերտներ։
Ավարտված է այն աշխատանքը, որի կատարման ժամկետն ավարտին է մոտեցել ավտոմատ կամ Դուք կատարման համար ժամկետից շուտ փակել եք աշխատանքը։ Այլևս աշակերտները չեն կարող այն կատարել։ Ուսուցիչը կարող է դիտել և ուղղել արդյունքները, աշակերտներին ուղղված մեկնաբանություններ թողնել։
Ստուգված է համարվում այն աշխատանքը, որը Դուք ստուգել եք։ ԻմԴպրոց համակարգը աշխատանքներն ավտոմատ է ստուգում, սակայն աշխատանքը «Ստուգված» է համարվում միայն այն ժամանակ, երբ ուսուցիչը տեսնում է հաշվետվությունը և սեղմում է «Ստուգված է» կոճակը։
Օրինակ
Մենք կիրառել ենք երկու զտիչները և ստացել ենք առաջին դասարանի աշխատանքները, որոնց կատարման ժամկետներն ավարտված են։ Մեկն արդեն ուսուցչի կողմից ստուգված է, մյուսը՝ դեռևս ոչ։
![Снимок31.JPG](https://resources.cdn.imdproc.am/33f2ebaa-3460-4ee2-b92d-50093c1a63a5/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA31-w658.jpg)
Ստուգողական աշխատանքի արդյունքները
Տնային կամ ստուգողական աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը տեսնելու համար աշխատանքների ցուցակում սեղմեք աշխատանքի անվանման վրա։
Դուք տեսնում եք ընտրված աշխատանքի մանրամասն հաշվետվությունը։
![Снимок32-1.JPG](https://resources.cdn.imdproc.am/b1721c5a-2252-4acb-8ff5-889e14ae6738/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA32-1-w836.jpg)
Հաշվետվության մեջ Ձեզ հասանելի է աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը, արդյունքները և լրացուցիչ գործողությունները՝
- Աշխատանքի անվանումը ①;
- Ո՞ր դասարանն է կատարում աշխատանքը ②;
- Բոլոր ճիշտ կատարած աշխատանքների համար տրվող միավորների առավելագույն քանակը ②;
- Աշխատանքի տրման ժամկետները ②;
- Որքա՞ն աշակերտներ են կատարում կամ չեն կատարում աշխատանքը ③;
- Աշակերտի կողմից աշխատանքի կատարման վրա ծախսված ժամաքանակը ④;
- Բոլոր առաջադրանքներից յուրաքանչյուր աշակերտի վաստակած միավորների քանակը ⑤;
- Յուրաքանչյուր առանձին առաջադրանքից յուրաքանչյուր աշակերտի վաստակած միավորների քանակը ⑥;
- Լրացուցիչ գործողություններ ⑦;
- Վերադառնալ Ձեր ստուգողական աշխատանքի ցուցակին ⑧։
Ուշադրություն
Առաջադրանքի միավորների վրա սեղմելով ⑥, Դուք կարող եք՝
- դիտել աշակերտի՝ տվյալ առաջադրանքի համար տրված պատասխանը;
- շտկել արդյունքը (միավորների քանակը);
- աշակերտներին հաղորդագրություն թողնել և այլն։
Պատասխանների դիտման և առաջադրանքների ստուգման վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք հաջորդ տեսական նյութում։
Հաշվետվության հետ կապված լրացուցիչ գործողություններ․
![Снимок33.JPG](https://resources.cdn.imdproc.am/3ff04112-ad41-4d3f-b763-b4ffdd2dcfeb/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA33-w658.jpg)
- «Թարմացնել էջը» - էջում թարմացնել տեղեկությունը։
- «Կրկնել» - պատճենել աշխատանքը։ Պատճեում հնարավոր է պահպանել աշխատանքի բոլոր կարգավորումները՝ այն կրկին հանձնարարելու համար։ Ինչպես նաև կարելի է փոփոխել ցանկացած կարգավորումը՝ ընտրել այլ մասնակիցների, ավելացնել, հեռացնել, փոփոխել առաջադրանքները, փոփոխել այլ կարգավորումները։
- «Տպել առաջադրանքները» - համակարգիչ չունեցող աշակերտների համար տպել առաջադրանքը։ Աշակերտները կստանան առաջադրանքի տարբեր տարբերակներ, նույնիսկ եթե առաջադրանքը տպված է․ «Տպել» կոճակի յուրաքանչյուր նոր սեղմման դեպքում տպվում է առաջադրանքի նոր տարբերակ։
- «Տպել արդյունքները» - տպել աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը։
- «Հրավիրել օգտատերերին» - եթե կատարման վերջնաժամկետը դեռևս սպառված չէ, ապա կարելի է աշակերտներին հրավիրել մասնակցելու ստուգողական աշխատանքին։ Հատուկ Ձեր ստուգողական աշխատանքի համար կստեղծվի հղում, որը կարելի է պատճենել և էլեկտրոնային փոստով ուղարկել աշակերտներին, տեղադրել սոցիալական ցանցում։ Հղումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտին կատարել աշխատանքը և գործում է մինչ աշխատանքի կատարման ժամկետի ավարտը։
- «Վերջացնել» - կատարման համար փակել աշխատանքը։ Այսպիսով, աշխատանքը կավարտվի անկախ ավարտի համար նախանշված վերջնաժամկետից։
Ուշադրություն
Հուշում ստանալու կամ աշակերտի պատասխանը տեսնելու և արդյունքը խմբագրելու համար կարելի է մկնիկի ցուցիչը մոտեցնել հաշվետվության յուրաքանչյուր վանդակին, օրինակ՝
![Безымянный4.png](https://resources.cdn.imdproc.am/844fe6c1-92b1-492b-b742-5a1efddc5d0b/%D0%91%D0%B5%D0%B7%D1%8B%D0%BC%D1%8F%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B94.png)
Եվ այսպես, աշխատանքի կատարման համար տրված ժամանակը սպառված է, կամ Դուք սեղմել եք
կոճակը։
Դուք դիտել և ստուգել եք աշակերտների պատասխանները։ Եթե պատրաստ եք աշխատանքի ստուգումն ավարտել, ապա սեղմեք
կոճակը։
![Снимок36.JPG](https://resources.cdn.imdproc.am/b7668b91-d5ba-4ba5-b3f7-ba158d4c4f2b/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA36-w870.jpg)
Աշխատանքի ստուգումն ավարտված է