![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ծանոթություն բրաուզերին (դիտարկիչին)
Այս դասընթացի առաջին թեման նվիրված է կարևոր մի գործիքի, առանց որի հնարավոր չէ աշխատել ինտերնետ տարածքում: Այդ գործիքը բրաուզերն է (դիտարկիչը): Պարզենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բրաուզերը:
Բրաուզերը (Browser - անգլերենից թարգմանությամբ՝ թղթակից) տեղեկատվություն կամ վեբ կայքեր փնտրելու և դիտելու համար նախատեսված համակարգչային ծրագիր է:
1. Ինչպե՞ս գտնել բրաուզեր համակարգչի աշխատանքային սեղանի (մոնիտորի կամ էկրանի) վրա
Ուշադիր նայեք Ձեր համակարգչի «Աշխատանքային սեղանին» (մոնիտորին կամ էկրանին) և եթե Պատկեր 1-ում գտել եք ստորև բերված նշաններից գոնե մեկը, նշանակում է Դուք գտել եք բրաուզերը:
Պատկեր 1. Բրաուզերների նշանները
![Screenshot_2.png](https://resources.cdn.imdproc.am/2ca0c194-79d8-4f26-bdba-621e54e5d1c3/Screenshot_2.png)
Եթե Դուք չեք գտել այս նշաններից որևէ մեկը Ձեր համակարգչի աշխատանքային սեղանի (մոնիտորի կամ էկրանի) վրա, ապա բրաուզեր կարելի է գտնել «Խնդիրների վահանակից»: Որպես կանոն, համակարգչի աշխատանքային սեղանի ներքևի ձախ անկյունում գտնվում է Պատկեր 2-ում բերված «Սկսել» (անգլերեն՝ «Start» կամ ռուսերեն՝ «Пуск» ) նշանը՝ «Վինդոուզ» (անգլերեն՝ «Windows» ) օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար:
Պատկեր 2. «Սկսել» (անգլերեն՝ «Start» կամ ռուսերեն՝ «Пуск» ) նշանը.
![Screenshot_1.png](https://resources.cdn.imdproc.am/7bf3a4c9-dbfe-4851-941d-d5e948be2f32/Screenshot_1.png)
Պատկեր 3. Համակարգչի աշխատանքային սեղանի (մոնիտորի կամ էկրանի) վրա «Սկսել» (անգլերեն՝ «Start» կամ ռուսերեն՝«Пуск» ) նշանի տեղադրությունը.
![Screenshot_3.png](https://resources.cdn.imdproc.am/f082b892-11b7-4377-8bae-8fb7338e9a65/Screenshot_3.png)
Համակարգչի մկնիկի ձախ ստեղնով կրկնակի սեղմեք «Սկսել» նշանի վրա և Ձեր առջև կբացվի «Խնդիրների վահանակը» (Պատկեր 4): Սեղմեք «Խնդիրների վահանակի» «Բոլոր ծրագրերը» (անգլերեն՝ «All Programs» ) բացատի (դաշտի) վրա և Դուք կտեսնեք համակարգչում առկա ծրագրերի ցանկը, որից կարող եք ընտրել որևէ բրաուզեր: Ձեր կողմից ընտրված բրաուզերը բացելու (թողարկելու) համար սեղմեք ընտրված բրաուզերի նշանի վրա և էկրանի վրա կբացվի բրաուզերի էջը:
Պատկեր 4. Խնդիրների վահանակ
![Screenshot_1.png](https://resources.cdn.imdproc.am/370cce20-99ba-41f4-8ce5-8fb05a3171df/Screenshot_1.png)