«Ժամանցային» խումբ
«ԻմԴպրոց» կայքի մենյուի «Ժամանցային» խումբը բաղկացած է «Նորություններ» և «Դասամիջոց» հղումներից (Պատկեր  \(65\)):
 

Պատկեր \(65\). «ԻմԴպրոց» կայքի մենյուի «Ժամանցային» խումբ
 
Screenshot_1.png
 
Սեղմելով «Նորություններ» հղման վրա՝ Դուք անցում կկատարեք «Նորություններ» էջը, որտեղ կարող եք կարդալ «ԻմԴպրոց» կայքի մասին վերջին ամսվա նորությունները: Նախորդ ամիսների նորություններին ծանոթանալու համար սեղմեք համապատասխան ամսվա վրա:
 
«Դասամիջոց» հղման վրա սեղմելով՝  Դուք կանցնեք այդ բաժինը և կտեսնեք հետաքրքրաշարժ առաջադրանքներ: Առաջարկեք Ձեր աշակերտներին իրենց դասամիջոցներին կամ ազատ ժամանակ կատարել արդեն անցած թեմաների և ցածր դասարանների առաջադրանքները: Խաղալով և կրկնելով անցածը՝ նրանք կամրապնդեն իրենց գիտելիքները: «Դասամիջոց» բաժինը աստիճանաբար կհարստանա նոր, հետաքրքիր, զվարճալի և տրամաբանական տիպի առաջադրանքներով