![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Բաժանորդագրության տարբերակները «Իմ+» էջում
Սեղմեք «Իմ+» բաժանորդագրություն հղման վրա և անցում կատարեք «Իմ+» էջ:
Ձեր առջև կբացվի «Բաժանորդագրման տարբերակներ» պատուհանը (Պատկեր \(61\)), որից Դուք կարող եք ընտրել բաժանորդագրության հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկը.
✓ \(1\) ամսով
✓ \(6\) ամսով
✓ \(1\) տարով
Պատկեր \(61\). «Իմ+» բաժանորդագրության տարբերակները «Իմ+» էջում
Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը և սեղմեք այդ տարբերակի «Գնել» կոճակը (Պատկեր \(61, նշան ①\)): Ձեր առջև կբացվի նոր էջ (Պատկեր \(62\)), որում Դուք կարող եք ընտրել վճարման հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկը.
✓ վճարում բանկային կրեդիտ քարտով (\(ArCa, Visa\), կամ \(Master\) քարտերից որևէ մեկով),
✓ բանկային փոխանցման կատարում:
![Screenshot_36.png](https://resources.cdn.imdproc.am/1405c7c6-4199-4942-aeb8-c146cdeee500/Screenshot_36.png)
Պատկեր \(62\). «Իմ+» ծառայության վճարման տարբերակներ
Կրեդիտ քարտով վճարման եղանակը ընտրելու դեպքում նշեք համապատասխան կոճակը (Պատկեր \(62\), նշան \(①\) ) և Ձեր առջև կբացվի նոր պատուհան, որում Դուք պետք է լրացնեք Ձեր անհատական տվյալները՝ քարտի համարը, քարտապանի անունը, քարտի սպառման ժամկետը, քարտի \(CVC2/CVV2\) կոդը և սեղմեք «Վճարել» կոճակը (Պատկեր \(63\)):
Պատկեր \(63\). «Իմ+» ծառայության համար վճարում Կրեդիտ քարտով
![Screenshot_37.png](https://resources.cdn.imdproc.am/5596857b-9de9-45ae-aa19-e145543b28ad/Screenshot_37.png)
Բանկային փոխանցման տարբերակը ընտրելու դեպքում նշեք համապատասխան կոճակը (Պատկեր \(62\), նշան \(②\) ) և Ձեր առջև կբացվի մեկ այլ պատուհան, որում տրված են բանկային վճարման համար անհրաժեշտ բանկային ռեկվիզիտները (Պատկեր \(64\) ): Արտագրեք դրանք կամ տպեք այդ էջը՝ բանկից փոխանցում կատարելիս Ձեր հետ ունենալու համար:
Պատկեր \(64\). «Իմ+» ծառայության համար վճարում բանկային փոխանցման միջոցով
![Screenshot_38.png](https://resources.cdn.imdproc.am/b1293d4e-253d-417c-a6e5-ccea6b22f2a4/Screenshot_38.png)
Ուշադրություն
Բանկային վճարման ռեկվիզիտներում նշված «Վճարման նշանակությունը» տողում բերված է Ձեր անհատական կոդը («\(X1\)» Պատկեր \(64\)-ում), որը անպայմանորեն պետք է նշել բանկից փոխանցում կատարելու ժամանակ: Այն անհրաժեշտ է «ԻմԴպրոց» կայքի ադմինիստրատորին՝ փոխանցումը ստանալուց հետո Ձեր «Իմ+» բաժանորդագրությունն ակտիվացնելու համար: