Մեր սիրելի աշակերտներ,

Մենք ունենք ձեզ համար ՄԵԵԵԵԵԾ ԱՆԱԿՆԿԱԼ: Պատրա՞ստ եք:) Բայց սկզբից մի փոքր համբերություն։

Այժմ դուք ունեք «Իմ+», որը մենք տրամադրել ենք լիովին անվճար մինչև այս ուսումնական տարվա վերջ։ Զարմանալին այն է, որ մենք կրկին ստանում ենք բազմաթիվ նամակներ՝ դպրոցական տարբեր թեմաներից առաջադրանքների լուծման շուրջ: Իհարկե, մեզ համար մեծ պատիվ է ձեր անվերապահ վստահությունը, էլ չասած ուրախության չափը, որ դարձել ենք ձեզ լավ ընկեր☺: Եվ մենք մտածում ենք, ինչպես օգնել այս իրավիճակում։

Զուտ պատասխանելով այս կամ այն հարցին՝ մենք ձեզ գիտելիք չենք տրամադրում, այլ ժամանակավոր լուծում։ Եվ քաջ գիտակցելով, որ ամեն առաջադրանք պահանջում է համապատասխան գիտելիք և այն կիրառելու ունակություն տվյալ առարկայից՝ երեխաներ ջան, եկեք փորձենք միասին ընդլայնել ձեր գիտելիքների չափն ու խորությունը, ձևավորել ինքնուրույն մտածելու և նորը կառուցելու կարողությունը։ 

Եվ ուրեմն ԱՆԱԿՆԿԱԼԸ՝ զրույց մասնագետի հետ։

Մինչև 18.05.2018թ հարցաթերթիկում նշեք ձեզ հետաքրքրող թեման և առարկան, որից խորը բացատրություն կուզենայիք հենց մասնագետի կողմից, և «ԻմԴպրոցը» կկազմակերպի քննարկում մասնագետի հետ այդ հարցերի շուրջ։

Հրապարակված է