Նոյեմբերի 23-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Կրթություն ժամանակին համընթաց» խորագրով երկրորդ միջոցառումը։ Այս անգամ միջոցառմանը ներկա էին  2021-2022 ուստարվա «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի մասնակից ուսուցիչները և  այդ ուստարում կայքն ակտիվ կիրառած ուսուցիչները։ 

    Միջոցառման ընթացքում քննարկեցինք ուսուցիչներին հուզող հարցերը, ինչպես նաև անցկացրեցինք քվեարկություն ԹՈՓ 100 խաղարկության վերաբերյալ, որի արդյունքները շուտով կհրապարակենք։

    Ինչպես նաև ամփոփեցինք 2021-2022 ուստարվա «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի արդյունքները, հավաստագրեր շնորհեցինք բոլոր մասնակից ուսուցիչներին, իսկ կայքն ակտիվ կիրառած 22  ուսուցիչները պարգևատրվեցին «Նորարար ուսուցիչ» տիտղոսով։

    Մրցույթ-միջոցառումները, որ պարբերաբար կազմակերպում է «ԻմԴպրոց» թիմը, հնարավորությունների հարթակ են ստեղծում դպրոցների, ուսուցիչների և դպրոցականների համար։

    «ԻմԴպրոց»-ի կազմակերպած մրցույթները տարբերվում են մյուս առարկայական մրցույթներից նրանով, որ իրենց գիտելիքների պաշարը հարստացնելու և մրցակցելու հնարավորություն են ստանում դասարանների բոլոր աշակերտները՝ դառնալով մեկ թիմ։ 

    «ԻմԴպրոց»-ը փոփոխում է հին մոտեցումներն ու ուսուցման մեթոդները, առաջադրում և իրագործում բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ, նպաստում աշակերտներին ուսումնական գործընթացում ակտիվորեն ընդգրկելուն, քանի որ թույլ է տալիս ուսուցչին և աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:   

    «ԻմԴպրոց» թիմը ևս մեկ անգամ շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բոլոր ուսուցիչներին մասնակցության համար և մաղթում նորանոր աշխատանքային ձեռքբերումներ։ 

    Մեր կայքի նախաձեռնություններն ուղղված են ձեզ աջակցելուն, ժամանակի շնչով և արդի պահանջներին համապատասխան կրթական նյութեր ու ուսուցման միջոցներ ստեղծելուն: Ի դեմս «Իմ դպրոց» կրթական կայքի՝ դուք ունեք  հավատարիմ գործընկեր: 

Հրապարակված է