Ուսուցիչը գրանցում է աշակերտներին «Օգտատերերի կառավարում» բաժնից
Ցանկացած ուսուցիչ անձամբ կարող է չորս պարզ քայլի միջոցով իր ուսումնական հաստատությունում և դասարանում գրանցել նոր աշակերտի կամ փոփոխել գրանցված աշակերտների դասարանը։

Աշակերտի գրանցման համար այլևս էլեկտրոնային փոստի կարիք չկա։
Քայլ 1. «Սկիզբ»
 
Մուտք գործեք ԻմԴպրոց Ձեր անձնական մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»)։

Դուք գտնվում եք ԻմԴպրոց կրթական կայքում։
Կայքի ընտրացանկում ընտրեք «Օգտատերերի կառավարում»։ ① iconmenu-user-management.png

*Այլընտրանքային տարբերակ․ (մուտք գործեք Ձեր անձնական էջ և ընտրեք «Դպրոցի օգտատերերի կառավարում» ներդիրը)։
 
Снимок52-2.jpg
 
Քայլ 2. «Օգտատերի ավելացում» 
 
Դուք գտնվում եք «Օգտատերերի կառավարում» բաժնում։

Ձեր առջև է դպրոցի օգտատերերի ցուցակը։ Նոր սովորող գրանցելու համար սեղմեք ③։
 
Снимок51.JPG

*Նախապես Դուք կարող եք ընտրել այն դասարանը, որտեղ ցանկանում եք նոր սովորող գրանցել։ Դուք կարող եք նաև հաջորդ քայլում ընտրել կամ փոխել դասարանը։
 
Քայլ 3. «Նոր աշակերտի անձնական էջի լրացում»

Դուք գտնվում եք «Նոր օգտատերի ստեղծում» բաժնում։
 
Снимок53.JPG
  • Ստուգեք օգտատիրոջ դերը կայքում։ ① Կանխադրված է «աշակերտ» դերը (այս դերը կարելի է ընտրել հիմնական և միջնակարգ դպրոցի սովորողների համար, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար)։ 
     
  • Ընտրեք կամ ստուգեք դասարանի համարը և տառը։ ②
     
  • Եթե աշակերտը էլեկտրոնային փոստ չունի ③, ապա նշիչ դրեք «Տվյալ օգտատերը չունի էլփոստ» գրառման դիմաց և նրա համար մտածեք մուտքանուն (\(login\)), որի միջոցով նա կարող է մուտք գործել ԻմԴպրոց կայք։ Հետագայում աշակերտը կարող է էլեկտրոնային փոստի հասցեն ավելացնել իր անձնական էջում՝ էլեկտրոնային նամակների միջոցով ստուգողականների վերաբերյալ հաղորդագրություններ ստանալու համար։ 
     
  • Եթե Դուք գիտեք աշակերտի գործող էլեկտրոնային փոստի հասցեն, որից նա իրականում օգտվում է, ապա «Տվյալ օգտատերը չունի էլփոստ» գրառման դիմաց նշիչ մի դրեք և լրացրեք «Էլփոստ» դաշտը։
     
  • Լրացրեք «Անուն» և «Ազգանուն» դաշտերը ④։
     
  • Սեղմեք ⑤։ Снимок37.JPG
Снимок55.JPG
  • Սպասեք մինչև էկրանին հայտնվի օգտատիրոջ բարեհաջող գրանցման վերաբերյալ հաղորդագրությունը։ ⑥ Եթե Դուք աշակերտին գրանցել եք էլեկտրոնային փոստի հասցեով, ապա այդ մուտքագրված էլփոստին ավտոմատ նամակ կուղարկվի ԻմԴպրոց մուտք գործելու գաղտնաբառը։ Մուտք գործելով ԻմԴպրոց՝ աշակերտը ցանկության դեպքում կարող է իր անձնական էջի խմբագրման պատուհանում փոփոխել գաղտնաբառը։  
     
  • Այժմ Դուք անմիջապես կարող եք մուտքագրել հաջորդ օգտատիրոջը (աշակերտին)՝ լրացնելով վերջինիս տվյալները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոփոխելով «Դերը կայքում», «Դասարանի համարը և տառը» դաշտերը ⑦։
  
Քայլ 4. «Ամբողջ դասարանի գրանցում»
  
Снимок56.jpg
  • Անձնական էջեր ստեղծեք Ձեր դասարանի բոլոր աշակերտների համար ① (բացառությամբ նրանց, ովքեր մինչ այդ ինքնուրույն գրանցվել են): Ավելացնելու ընթացքում գրանցման տվյալները կհայտնվեն «Վերջին շրջանում ստեղծված օգտատերեր» ցուցակում ②։
     
  • Վերջում անհրաժեշտ է պահպանել ③ կամ տպել ④ գրանցման տվյալները։
     
  • Աշակերտների տվյալները տպելուց հետո, յուրաքանչյուրի համար առանձնացրեք իր մուտքանունով և գաղտնաբառով հատվածը և բաժանեք աշակերտներին։ Յուրաքանչյուրին օգնեք մուտք գործել կայք և սկսեք միասին յուրացնել նյութերը։
Снимок57.JPG
  • «Նոր սովորողի ավելացում» բաժնից դուրս գալու համար սեղմեք «Ավարտել սովորողների գրանցումը» ⑤։ Դուք կվերադառնաք դպրոցի օգտատերերի ցուցակին։
Ուշադրություն
Խորհուրդ է տրվում օգտատերերի գաղտնաբառերը պարունակող ցուցակն անմիջապես պահպանել, քանի որ, անվտանգության տեսանկյունից ելնելով, աշակերտների գրանցումից \(24\) ժամ հետո գաղտնաբառերի ցուցակը կայքում ուսուցչին հասանելի չի լինի։
 
Снимок54.JPG
 
Եթե օգտատերերի ցուցակն անմիջապես չեք պահպանել, ապա \(24\) ժամվա ընթացքում կարող եք գտնել և պահպանել/տպել վերջին շրջանում ստեղծված օգտատերերի ցուցակը՝ մուտք գործելով «Օգտատերերի կառավարում» և սեղմելով «Ավելացնել օգտատեր», հաջորդիվ՝ «Վերջին շրջանում ստեղծված օգտատերեր»։
 
Снимок58.jpg
 
Снимок59.JPG
Եթե աշակերտների գաղտնաբառերը Ձեզ մոտ չեն պահպանվել և աշակերտներից որևէ մեկը մոռացել է գաղտնաբառը, ապա ցուցումների համար առաջնորդվեք հետևյալ հղումով՝ Ի՞նչ անել, եթե աշակերտը մոռացել է իր գաղտնաբառն ու էլփոստի հասցեն
Գրանցել էլփոստով, թե՞ առանց դրա
Օգտատիրոջ անունով (\(login\)) գրանցման առանձնահատկությունները
  
Շատ աշակերտների համար՝ հատկապես տարրական և հիմնական դպրոցի, հեշտ կլինի մտապահել մուտքանունը։ Եթե վստահ չեք, որ աշակերտն օգտվում է էլեկտրոնային փոստից և լավ հիշում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նրան գրանցեք մուտքանունով (\(login\))․ էլեկտրոնային փոստի հասցեն կարելի է ավելի ուշ ավելացնել։
 
Снимок45.JPG
 
Մուտքանունը (\(login\)) պետք է մտապահման և մուտքագրման համար պարզ լինի։ Աշակերտի գրանցումից հետո մուտքանունը հնարավոր չէ փոփոխել, այդ իսկ պատճառով էլ կարիք չկա աշակերտի համար գրառել բարդ կամ անհասկանալի մուտքանուն։
 
Снимок46.JPG
 
Այն մասին, թե մուտքանունով գրանցումից հետո աշակերտի համար ինչպես ավելացնել էլեկտրոնային փոստի հասցե, կարդացեք․ «Ինչպե՞ս աշակերտը խմբագրի «ԻմԴպրոց» կայքի իր պրոֆիլը: Կապակցված պրոֆիլներ» և «Ի՞նչ անել, եթե աշակերտը մոռացել է իր գաղտնաբառն ու էլփոստի հասցեն» տեսական նյութը։
 
Էլեկտրոնային փոստի հասցեով գրանցման առանձնահատկությունները
 
Եթե Դուք աշակերտին գրանցեք անմիջականորեն էլեկտրոնային փոստի հասցեով, ապա գրանցումից հետո էլեկտրոնային փոստի հասցեն հնարավոր չի լինի փոխարինել մուտքանունով։
 
Снимок47.JPG
 
Снимок48.JPG
 
Այնուամենայնիվ, եթե Դուք աշակերտների հետ արդեն հաղորդակցվում եք էլեկտրոնային փոստով, ապա ցանկալի է նրանց գրանցել էլեկտրոնային փոստի հասցեով։ «ԻմԴպրոց» կայքի բոլոր օգտատերերը էլեկտրոնային փոստին ավտոմատ ստանում են իրազեկումներ պլանավորված տնային և ստուգողական աշխատանքների վերաբերյալ։
 
Ուշադրություն
Անկախ նրանից, նշված է արդյոք էլեկտրոնային փոստի հասցեն աշակերտի անձնական էջում, թե ոչ, խորհուրդ է տրվում հիշեցնել «ԻմԴպրոց»-ից ուղարկված տնային առաջադրանքների վերաբերյալ։
Ինչո՞ւ է ուսուցչի կողմից աշակերտների գրանցումը նպատակահարմար
  1. Ինքնուրույն գրանցելով աշակերտներին՝ Դուք վստահ կլինեք, որ նրանք հայտնվեցին իրենց դպրոցում և դասարանում։
     
  2. Կարելի է աշակերտներին գրանցել առանց էլեկտրոնային փոստի հասցեի։ 
     
  3. Ձեր ձեռքի տակ մշտապես կունենաք ԻմԴպրոցում Ձեր աշակերտների մուտքանունները և գաղտնաբառերը։ 
Ինչպե՞ս համոզվել, որ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել
  1. Եթե աշակերտը քիչ է օգտվում էլեկտրոնային փոստից, ապա նա կարող է մոռանալ իր էլեկտրոնային փոստի հասցեն կամ գաղտնաբառը։ Հուսալիության համար, Դուք կարող եք աշակերտներին գրանցել մուտքանունով (\(login\))։
     
  2. Եթե ընտրել եք աշակերտի գրանցման մուտքանունով տարբերակը (ոչ էլեկտրոնային փոստի հասցեով), ապա հիշեք, որ գրանցումից հետո մուտքանունը հնարավոր չէ փոփոխել կամ ուղղել։ 
     
  3. Եթե աշակերտին գրանցել եք էլեկտրոնային փոստի հասցեով, ապա գրանցումից հետո Ձեր մուտքագրած էլեկտրոնային փոստի հասցեին ավտոմատ կուղարկվի ԻմԴպրոց մուտք գործելու գաղտնաբառը։ Աշակերտը պետք է կայք մուտք գործի ուղարկված գաղտնաբառով։ Կարևոր է, որ հետագայում աշակերտը չմոռանա և չկորցնի գաղտնաբառը։ Քանի որ գաղտնաբառն ավտոմատ է գեներացվում և մտապահման համար բարդ է, աշակերտին խորհուրդ է տրվում իր անձնական էջի կարգավորումներում փոխարինել այն առավել հարմար գաղտնաբառով, սակայն ոչ շատ պարզով։
     
  4. Երբ ուսուցիչն ինքն է գրանցում աշակերտին, աշակերտի համար ԻմԴպրոց-ում ստեղծվում է անանուն անձնական էջ։ Աշակերտը կարող է իր անձնական էջը թողնել անանուն, կամ այն դարձնել հրապարակային։ Առավել մանրամասն կարդացեք «Գրանցումը ԻմԴպրոց-ում» դասընթացի «Անձնական տվյալները, որոնք երևում են օգտատիրոջ պրոֆիլում» թեմայում։
Աշակերտներին ցույց տվեք, թե ինչպես կարելի է խմբագրել անձնական էջը ԻմԴպրոց կայքում
Մուտք գործելով անձնական էջ՝ յուրաքանչյուր աշակերտ կարող է՝
  • ընտրել և ներբեռնել նկար;
  • ավելացնել կամ փոփոխել․
    - էլեկտրոնային փոստի հասցեն;
    - դերը՝ կայքում;
    - անունը, ազգանունը;
    - սեռը;
    - դասարանը և տառը;
    - դպրոցը;
    - գաղտնաբառը;
  • ցանկության դեպքում անձնական էջը դարձնել հրապարակային։
Ուշադրություն
Այս ձևաչափով Ձեր կրթական հաստատությունում Դուք կարող եք գրանցել ոչ միայն աշակերտներին, այլ նաև Ձեր աշխատակից-ուսուցիչներին։ Դրա համար նոր օգտատեր ստեղծելիս հարկավոր է ընտրել համապատասխան դերը կայքում։

Снимок60.JPG