Տեսություն

Քիմիական արդյունաբերություն: Ընդհանուր բնութագիրը, տեղաբաշխումը
Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար և արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ և այլն) և օրգանական նստվածքային ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ և այլն), օգտագործվում են նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության և այլ ճյուղերի արտադրական թափոնները։ Այդ պատճառով էլ քիմիական արդյունաբերությունը համարվում է «սանիտար» ճյուղ, որն իրացնում է այլ ճյուղերի թափոնները՝ ստեղծելով նոր արտադրանք:
 
Քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինության և էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ, գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերից է: Վերջիններս միասին կազմում են արդյունաբերության «ավանգարդային եռյակի» ճյուղերը՝ ապահովելով տնտեսության զարգացումը:
 
Քիմիական արդյունաբերությունը տալիս է բազմատեսակ արտադրանքներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում և կենցաղում։
 
shutterstock_61842598.jpg shutterstock_430014988.jpg shutterstock_75742252.jpg  shutterstock_318473414.jpg

Ճյուղի առավել հայտնի արտադրատեսակներն են ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը, սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասսաները:
 
Քանի որ քիմիական արդյունաբերության համար հումք կարող են հանդիսանալ տարբեր բնական ռեսուսրներ և թափոններ, ապա գործարանները կառուցվում են հիմնականում հաշվի առնելով բնառեսուրսային, էկոլոգիական, տնտեսաաշխարհագական դիրքի գործոնները (հանքավայրերին մոտ, թափոններին մոտ՝ այլ գործարաններին կից) և ունեն լայն աշխարհագրություն: 
 
Ուշադրություն
Հարկ է նշել, որ քիմիական ադյունաբերությունը շրջակա միջավայրին հասցնում է զգալի վնաս՝ հանգեցնելով նրա էկոլոգիական հավասարակշռության խախտմանը, առաջացնելով օր. «թթվային անձրևներ»:
Օրինակ
Ինչպես գիտենք, քիմիական գործարաններն աղտոտում են բնակավայրերի ջրային, օդային ավազանները: Օդային ավազանի մաքրության պահպանման համար կարևոր է հաշվի առնել բնակավայրերի «Քամիների վարդը»՝ որոշելով գերիշխող քամիների ուղղությունը և գործարանը կառուցելով համապատասխան աշխարհագրական դիրքում: Այսպես. եթե գերիշխող են հյուսիսարևմտյան քամիները (ինչպես ցույց են տալիս գծագրերը), ապա քիմիական գործարանը պետք է կառուցել քաղաքի հարավ-արևելքում, և հակառակը:
1_52553eaa6fd4b52553eaa6fd88.jpg windrose_speed-dist.png
 
Վերջին տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաև գիտական կենտրոնների  մոտ` ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները: Քիմիական խոշոր համալիրներ ստեղծվել են Թեքսասում (ԱՄՆ), Ռուրի ածխավազանում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) և այլն:
 
Քիմիական գործարաններ Լյուդվիգսհաֆենում, Գերմանիա
 
Zuhair-Murad-Bridal-SS-2017-LEONA-WITH-OVERSKIRT-min-684x1024.jpg
 
Բոլոր քիմիական ռեակցիաները կարգավորվում են ավտոմատ՝ համակարգչով:
 
products_batchcombicat2.jpg
 
Քիմիական արդյունաբերությունը, ինչպես և մեքենաշինությունը, վերելք են ապրում զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա և այլն): Այստեղ հատկապես զարգանում են քիմիական արդյունաբերության նորագույն` առավել գիտատար ճյուղերը (պոլիմերների, մանրաթելերի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան \(80 \)-ը:
 
Քիմիական գործարաններն աղտոտում են Լոս Անջելեսի օդային ավազանը, ԱՄՆ
 
1.jpg
 
Նավթարդյունահանող մի շարք երկրներում (Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա և այլն) զարգանում է նավթաքիմիական արդյունաբերությանը, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է զարգացած երկրներ: Այժմ նկատվում է քիմիական գործարանները զարգացող երկրներում կառուցելու միտում՝ հաշվի առնելով զարգացած երկրների համար շահավետ մի շարք հանգամանքներ, օր.՝ զարգացող երկրներում ցածր են բնապահապանական վճարները, առկա է ցածր վարձատրվող աշխատուժ, առկա է անհրաժեշտ հումքային բազա:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
http://www.essentialchemicalindustry.org/the-chemical-industry/the-chemical-industry.html
https://stock-clip.com/video-footage/chemistry+emission/14