Բնակչության վերարտադրության տիպերն ու ռեժիմները
Բնակչության վերարտադրություն: Վերարտադրության ռեժիմ, տիպ: Ժողովրդագրական քաղաքականություն
 
Ընդունված է առանձնացնել բնակչության վերարտադրության երեք ռեժիմ (տեսակ) և երկու տիպ:
Բնակչության վերարտադրության առաջին տիպին բնորոշ է ցածր բնական աճը, քանի որ ծնելիության և մահացության ցուցանիշները ցածր են:
Օրինակ
Սա բնորոշ է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Իտալիային, այսինքն՝ զարգացած երկրներին: Դիտվում է «ժողովրդագրական ձմեռ», այսինքն՝ բնակչությունը «ծերացման» միտում ունի:
Երկրորդ տիպի երկրներին բնորոշ է «ժողովրդագրական գարուն», քանի որ բնակչության ծնելիության ցուցանիշը բարձր է, իսկ՝ մահացությանը՝ չափավոր: Բնական աճը բարձր է, դիտվում է «ժողովրդագրական պայթյուն»:
Օրինակ
Այս երևույթը բնորոշ է Աֆրիկայի երկրներին՝ ՀԱՀ, Եգիպտոս, Ուգանդա, Սվազիլենդ, Լեսոտո, Զաիր, Անգոլա, Նիգեր, Նիգերիա, Սուդան, Սոմալի, ինչպես նաև Լատինական Ամերիայում (Մեքսիկայից հարավ ընկած երկրներին՝ ներառյալ հարավամերիկյան երկրները), օր.՝ Կոլումբիա, Բրազիլիա, Պերու, Բոլիվիա, Վենեսուելա, Նիկարագուա, Հոնդուրաս, Արևելյան և Հարավարևելյան Ասիային (Հնդկաստան, Պակիստան, Կամբոջա, Վիետնամ, Մյանմա, Ինդոնեզիա, Մալայզիա) և այլն:
Ուշադրություն
Վերարտադրության ռեժիմներն են (տեսակներ) նեղացված, պարզ և ընդլայնված:
Նեղացված վերարտադրություն կամ դեպոպուլյացիա դիտվում է օր.՝ Մերձբալթյան երկրներում և ՌԴ-ում, որտեղ ծնելիությունը ավելի ցածր է, քան մահացությունը, ինչի արդյունքում բնական աճը բացասական է:
Պարզ վերարտադրության դեպքում բնական աճը մոտ է \(0\)-ին, օր.՝ Իտալիա, Մեծ Բրիտանիա:
Ընդլայնված է այն վերատադրությունը, որի դեպքում բնական աճը մեծ է, դիտվում է «ժողովրդագրական պայթյուն» օր.՝ Քենիա:
 
Ուշադրություն
Բնական աճ (բացարձակ) \(=\) Ծնելիության ցուցանիշ \(-\) Մահացության ցուցանիշ
Բնական աճ (հարաբերական) \(=\) (Ծնելիություն \(-\) Մահացություն) \(x\)100 (պրոմիլների դեպքում՝ 1000) / երկրի բնակչության թիվ %,
Բնակչության վերարտադրության տիպերն ու ռեժիմները ներկայացված են սխեմայում, որտեղից կարելի է տեսնել, որ վերարտադրության առաջին տիպի երկրներին բնորոշ է պարզ կամ նեղացված ռեժիմ, իսկ երկրորդ տիպին՝ ընդլայնված:
  
 տիպեր1.jpg
 
Աշխարհի բնակչության բնական աճի քարտեզը ցույց է տալիս տարբեր երկրների բնակչության բնական աճը: Այսպես՝ Գերմանիային, Շվեդիային, Ուկրաինային, ՌԴ-ին բնորոշ են բնակչության նեղացված վերարտադրության ռեժիմ, իսկ Բրազիլիային, Արգենտինային, Թուրքիային՝ ընդլայնված:
  
Աշխարհի բնաչության մոտ \(60\) %-ն ապրում է Ասիայում: \(100\) տարի առաջ Եվրոպայում ապրում էր աշխարհի բնակչության մոտ \(25\) %-ը, իսկ ներկայումս՝ \(10\) %-ը:
 
Population rate.jpg
 
Կանխատեսումների համաձայն աշխարհի ամենամարդաշատ պետությունը կլինի Հնդկաստանը՝ գերազանցելով ներկայիս առաջատար Չինաստանին (կանխատեսում \(2100\) թ.)
  
3a33Population.jpg
 
Աշխարհի բնակչության թվի աճն անհանգստացրել է տարբեր ժամանակներում իրենց գործունեությունը ծավալած մի շարք մասնագետների (օր.՝ անգլիացի Թոմաս Մալթուսը), ովքեր գտնում են, որ Երկրագնդին սպառնում է «գերբնակեցում»: Նրանց կարծիքով Երկրի բնակչության թիվն աճում է «երկրաչափական պրոգրեսիայով», իսկ պարենամթերքի (սննդամթերի) արտադրությունը` «թվաբանական պրոգրեսիայով», ինչը պատճառ է դառնում պարենային համամոլորակային հիմնախնդրի սրման և աշխարհում սովյալների թվի ավելացման:
Ներկայումս պարենային հիմնախնդիրն առավել ցայտուն արտահատված է հետամնաց երկրներում, հատկապես՝ Աֆրիկայում, որտեղ ընդարձակ տարածքներ հայտարարված են «աղետի» գոտի, ուր բնակչությունը մշտապես թերսնվում է:
Ներկայումս թերսնվող և սովյալ մարդկանց թիվը հասնում է մոտ \(1.5\) մլրդ:
Ժողովրդագրական քաղաքականություն
Ժողովրդագրական  քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ է ներգործում բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։
Այն երկրներում, որոնց կառավարության համար ցանկալի է բարձր բնական աճի ցուցանիշ, կառավարությունը վարում է ծնելիությունը խրախուսող քաղաքականություն, օր.՝ տրամադրվում են նպաստներ և արտոնություններ բազմազավակ ընտանիքներին (ՀՀ, Ֆրանսիա, Ռուսաստան):
 
Մյուս կողմից էլ կան երկրներ, որտեղ ծնելիության բարձր ցուցանիշները ցանկալի չեն, և պետությունը խրախուսում է քիչ թվով երեխաներ ունենալը (օր՝ Հնդկաստանը, որն առաջնորդվում է «մեկ ընտանիքին երկու երեխա սկզբունքով»): Հետաքրքիր է Չինաստանի օրինակը, որը տասնամյակներ շարունակ վարում էր ծնելիության ցուցանիշի նվազման քաղաքականություն՝ հասնելով զգալի արդյունքի «\(1\) ընտանիք՝ \(1\) երեխա» սկզբունքով: Սակայն նման խիստ ծրագրի արդյունքում առաջացան բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ, ինչի արդյունքում վերջին տարիներին պաշտոնապես թույլատրվեց ունենալ նաև երկրորդ երեխան:
 
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասում սկսել են իրականացնել բնակչության բնական աճի կրճատմանն ուղղված քաղաքականություն:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն 7, Երևան, «Արևիկ»,1999
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն 7, Երևան, «Մանմար»,2013, Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.worldometers.info/world-population/ http://www.prb.org/publications/datasheets/2013/2013-world-population-data-sheet/world-map.aspx#map/world/population/