ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
 
img2.jpgգդ-w608.jpg
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
 
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
 
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են: 
 
 
Untitled.png742-w1364.png
 
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից: 
 
Ցելսիուսի սանդղակով \(0° C\) ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ \(100° C\)-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
 
1-09.png 
 
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:
 
Celsius-to-Fahrenheit.jpg
 
Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
 Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
thermometer-161173_640.png
Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
slg.gif
 
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը \( –273°C\)-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
 
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը \( –200°C\) է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը \(+6000 °C\) է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ \(40–41°C\):
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ \(36,6 °C\) է, իսկ \( 42 °C\) -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն