ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Լույսի աղբյուրներ
Լուսային երևույթները բացառիկ նշանակություն ունեն Երկրի բուսական և կենդանական աշխարհի կենսագործունեության համար: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերն ու ձևը` ստանում ինֆորմացիա շրջապատի մասին:
Ուշադրություն
Որևէ մարմին տեսնում ենք այն ժամանակ, երբ նրանից եկող լույսն ընկնում է մեր աչքերին և առաջացնում տեսողական զգացողություն։
Այն մարմինները, որոնք լույս են արձակում կոչվում են լույսի աղբյուրներ:
Ինքնուրույն լույս արձակող այս մարմիններն անվանում են լույսի բնական աղբյուրներ։
1. Արեգակ

2. Կայծակ

3. Լուսատիտիկներ

Լույսի արհեստական աղբյուրները ստեղծվել են մարդու կողմից: Լույսի արհեստական աղբյուրներ են՝ մոմի բոցը, էլեկտրական լամպը, լազերները և այլն


Ուշադրություն
Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով։
Լույսի տարածման օրինաչափությունները ուսումնասիրում են լույսի նեղ փնջերի՝ լուսային ճառագայթների միջոցով:
Լույսի ճառագայթներ կարելի է ստանալ՝ լույսի աղբյուրի դիմաց դնելով փոքր անցք ունեցող անթափանց պաստառ: Նրանք լավ տեսանելի են մառախուղի մեջ, փոշու կամ ծխի մասնիկներ պարունակող օդում։ Լույսի փնջերը տարածվում են իրարից անկախ՝ չխանգարելով մեկը մյուսին։


Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա..Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն