![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Մարմինների փոխազդեցությունը
Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:
Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.
\(1.\) Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:
Օրինակ
Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:
\(2.\) Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:
Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:
Օրինակ
Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ:
![large.png](https://resources.cdn.imdproc.am/b606c88f-8d05-4c6b-82a6-190fcd2d394d/large-w470.png)
Դիտարկենք երկու փորձ սայլակներով.
\(ա.\) Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:
![1-12.png](https://resources.cdn.imdproc.am/4415dab5-6256-4b93-9bde-cb4ffea1e498/1-12-w400.png)
\(բ.\) Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:
![1-52.png](https://resources.cdn.imdproc.am/1d9c9a46-efa5-4689-97b7-6e656bffbb93/1-52-w400.png)
Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:
Օրինակ
Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:
![magnet-gacc.gif](https://resources.cdn.imdproc.am/e6c95e2a-1b93-436b-9a29-1d4a22820c32/magnet-gacc.gif)
Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը:
Օրինակ
Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:
Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:
![Forces On a Table-iloveimg-cropped.gif](https://resources.cdn.imdproc.am/70c32e7e-cb7b-4412-9b5c-2c5594ee431a/Forces%20On%20a%20Table-iloveimg-cropped.gif)
Ուժը նշանակում են \(F \) (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափող սարք:
Աղբյուրները
1.Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դաս. դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դաս. դասագիրք Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ. Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն