ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Գաղափար բազմանիստի մասին
Մեզ շրջապատող առարկաները զբաղեցնում են տարածության մի մասը, և առանձնանում են իրենց մաերևույթներուվ: 
 
mn99.png      
Բազմաթիվ առարկաներ (շենքեր, սարքավորումներ, կենցաղային և այլ իրեր) սահմանափակված են հարթության մաս հանդիսացող պատկերներով:
Բազմանկյուններից կազմված մակերևույթով սահմանափակված տարածաչափական մարմինը կոչվում է բազմանիստ:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:
  
mn11.jpg
 
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
mn10.jpg
 
Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:
mn9.jpg
 
Բազմանիստի կետերը լինում են երկու տեսակի՝ սահմանային և ներքին:
Բազմանիստի սահմանային կետերը նրա մակերևույթի կետերն են:
 
Ներքին կետերը չեն պատկանում բազմանիստի մակերևույթին (ընկած են մակերևույթի ներսում):
Բազմանիստերը լինում են ուռուցիկ և ոչ ուռուցիկ:
Ուռուցիկ բազմանիստն ունի հետևյալ հատկությունը՝ եթե տարածության երկու կետեր ընկած են բազմանիստում, ապա այդ կետերը միացնող հատվածն ամբողջությամբ ընկած է բազմանիստում:
Այդպիսին են, օրինակ հետևյալ բազմանիստերը:
 
mn33.png   mn44.png  mn55.png
 
Դժվար չէ համոզվել, որ հետևյալ բազմանիստերն ուռուցիկ չեն:
 
mn22.png   mn77.png  mn88.png 
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009