![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ
Եթե մարմնի չափերը շատ անգամ փոքր են դիտարկվող շարժման համար բնութագրական հեռավորություններից, ապա մարմնի չափերը հաշվի չեն առնվում, և մարմինը դիտարկում են որպես նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
Նյութական բառով տվյալ դեպքում ընդգծվում է նրա տարբերությունը երկրաչափական կետից։ Երկրաչափական կետը ֆիզիկական հատկություններ չունի։ Իսկ նյութական կետը կարող է զանգված, էլեկտրական լիցք և ֆիզիկական այլ բնութագրեր ունենալ։
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:
Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը (կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ:
Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։
Եթե մարմնի շարժման հետագիծը ուղիղ գիծ է, ապա շարժումը կոչվում է ուղղագիծ, իսկ եթե կոր գիծ է` կորագիծ։
Հետագծի ձևը կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։
![Untitled010101010101.png](https://resources.cdn.imdproc.am/e6a137a8-1175-457d-b5e8-f916e6b2d17a/Untitled010101010101.png)
![Untitled010101010101.png](https://resources.cdn.imdproc.am/6d8ab4cf-d65f-4b67-a729-a44d724ec202/Untitled010101010101.png)
Աղբյուրները
Գրոմով Ս. Վ., Ռոդինա Ն. Ա., Ֆիզիկա։ Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդդասարանի համար: Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի - Եր.։ Անտարես