![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Էլեկտրական լարում: Վոլտաչափ:
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում:
Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ \(q\)-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է \(U\) տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
![-1731122369_w472h598.png](https://resources.cdn.imdproc.am/39328174-3497-4be4-aa3d-a6083e8dde13/-1731122369_w472h598.png)
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Գործածվում են նաև \(1\)մՎ, \(1\)կՎ և \(1\)ՄՎ միավորները:
Ընդ որում՝
Լարումը չափող սարքը կոչվում է վոլտաչափ:
![1173714.jpg](https://resources.cdn.imdproc.am/548e07a8-fd0b-42c4-ac3c-f7be4141b929/1173714.jpg)
Վոլտաչափի պայմանական նշանն է `
![fiz9gromrod-448.png](https://resources.cdn.imdproc.am/c6bce424-e182-409b-85c3-ea359cf2438e/fiz9gromrod-448.png)
Էլեկտրական շղթային վոլտաչափ միացնելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
- Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ:
- Վոլտաչափի «\(+\)» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «\(-\)» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:
![v.gif](https://resources.cdn.imdproc.am/08bf40e1-0f33-4b12-aa47-dd8c825e666f/v.gif)
![54.jpg](https://resources.cdn.imdproc.am/62975101-6939-436e-aad7-3f8f4442672f/54.jpg)
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի, Երևան 2015թ.
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի, Երևան 2015թ.