![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Օհմի օրենք
Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. \(I\)՝ հոսանքի ուժը, \(U\)՝ լարումը, \(R\)՝ դիմադրությունը:
Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը \(1827\)թ.-ին:
![main.jpg](https://resources.cdn.imdproc.am/98f6d8af-77ab-404c-82c1-39fd670ab1a5/main.jpg)
Օհմը փորձնական եղանակով, չափելով շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը՝ ամպերաչափով, իսկ նրա ծայրերում լարումը՝ վոլտաչափով, ստացավ՝
![pr02.jpg](https://resources.cdn.imdproc.am/efc87069-c400-418c-81e4-d33349c27d7f/pr02.jpg)
![Nk 9-3-2-17.jpg](https://resources.cdn.imdproc.am/4cb7883e-4fcf-4187-92b8-661d01659844/Nk%209-3-2-17.jpg)
1. Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է \(U\) լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող \(I\) հոսանքի ուժը, և \(I(U)\) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
![img5.jpg](https://resources.cdn.imdproc.am/adc34fc7-6608-46d1-bfac-6a9c0a03fdd9/img5.jpg)
2. Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:
![img7.jpg](https://resources.cdn.imdproc.am/b5228707-292f-4f96-bcc6-403223941a0b/img7.jpg)
Ընդհանրացնելով այս փորձնական արդյունքները՝ Օհմը սահմանեց օրենք:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը:
(1)
(1) բանաձևից հետևում է, որ (2), իսկ (3)
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետերը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
![peregruzka_ehlektroseti.jpg](https://resources.cdn.imdproc.am/853bc8f2-5924-467b-97c3-6d0efc5d7867/peregruzka_ehlektroseti.jpg)
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի; Երևան 2015թ.
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի; Երևան 2015թ.