Կոմպլեքս թվերի բազմապատկումը
z=x+yi և c=a+bi կոմպլեքս թվերի բազմապատկման կանոնը ձևակերպելու համար օգտվենք իրական թվերի բազմապատկման փակագծերը բացելու կանոնից՝  z⋅c=x+yi⋅a+bi=xa+xbi+yai+ybi2
 
Հիշենք, որ i2=−1
 
Տեղադրենք՝ z⋅c=xa+xbi+yai−yb=xa−yb+xb+yai
 
Ձևակերպենք կոմպլեքս թվերի բազմապատկման կանոնը:
Եթե \(z = x + yi\) և \(c = a + bi\), ապա \(z · c = (xa - yb) +(xb + ya)i\)
Օրինակ
Եթե z1=3+5i  և  z2=2+7i, ապա z1⋅z2=3⋅2−5⋅7+3⋅7+5⋅2i=−29+31i
Աղբյուրները
 
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: