![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
թիվը կոչվում է բազմանդամի արմատ, եթե կետում բազմանդամի արժեքը հավասար է զրոյի՝
Համաձայն Բեզուի թեորեմի՝
1) Եթե թիվը բազմանդամի արմատն է, ապա բազմանդամը անմնացորդ բաժանվում է երկանդամի վրա:
2) Եթե թիվը բազմանդամի արմատն է, ապա բազմանդամը երկանդամի վրա բաժանելուց ստացված մնացորդը հավասար է զրոյի:
3) Եթե թիվը բազմանդամի արմատն է, ապա բազմանդամը կարելի է վերլուծել արտադրիչների, որոնցից մեկը երկանդամն է:
Օրինակ
Դիտարկենք բազմանդամը:
1. Բազմանդամը վերլուծենք արտադրիչների՝
Սկզբում օգտվեցինք խմբավորման եղանակից, ապա քառակուսիների տարբերության բանաձևից:
2. Զրոյի հավասարեցնենք արտադրիչներից յուրաքանչյուրը՝
Օրինակում նկարագրվածը բազմանդամի արմատները գտնելու հիմնական եղանակն է:
Բազմանդամի արմատները գտնելու համար պետք է՝
1) բազմանդամը վերլուծել արտադրիչների
2) յուրաքանչյուր արտադրիչ հավասարեցնել զրոյի և լուծել ստացված հավասարումները
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շևկին, Հանրահաշիվ, 9-րդ դասարան, Անտարես, 2013