![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Այն հանրահաշվական արտահայտությունը, որը կազմված է թվերից, փոփոխականներից և նրանց նկատմամբ կիրառված գումարման, հանման, բազմապատկման, բաժանման և բնական աստիճանի բարձրացման գործողություններից, կոչվում է ռացիոնալ արտահայտություն:
Հավասարումը, որի աջ և ձախ մասերը ռացիոնալ արտահայտություններ են, կոչվում է ռացիոնալ հավասարում:
Հիշենք, որ \(x\) անհայտով հավասարման արմատ կամ լուծում անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ \(x\)-ի փոխարեն տեղադրելով, ստանում ենք ճիշտ թվային հավասարություն:
Լուծել հավասարումը՝ նշանակում է գտնել նրա բոլոր արմատները կամ ցույց տալ, որ արմատներ չկան:
Օրինակ
Դիտարկենք հավասարումը:
Հավասարման ձախ մասում կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի՝
Տեսնում ենք, որ ստացված հավասարման աջ և ձախ մասերը ռացիոնալ արտահայտություններ են, հետևաբար հավասարումը ռացիոնալ է:
Մինչև հիմա մենք կարողանում էինք լուծել այնպիսի ռացիոնալ հավասարումներ, որոնք տարբեր ձևափոխությունների և դատողությունների միջոցով հաջողվում էր բերել գծային հավասարման:
Հիմա մենք ավելի շատ բան գիտենք և կկարողանանք լուծել ոչ միայն գծայինի բերվող ռացիոնալ հավասարումները, այլ նաև քառակուսային հավասարման բերվողները:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շևկին, Հանրահաշիվ, 9-րդ դասարան, Անտարես, 2013