Առաջադրանքի/խնդրի պայմանը

5.5Մ.
Տրված տեքստից դո՛ւրս գրիր բոլոր ածականները առանձին շարքերով՝ ըստ դրանց պաշտոնի՝ որոշիչ (գոյականական անդամի լրացում) կամ ստորոգյալի մաս: Ածականները գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես հանդիպում են տեքստում:
 
Ձորը սարսափելի է: Ձորում սոսկալի տխրություն է: Մի քանի ժայռափոր մարագներ կան, որոնց դռները կանաչել են: Նրանց տերերը վաղուց չկան, թաց քարանձավները նրանցից հետո տաք հարդի շեղջակույտ չեն տեսել: Մարագների առաջ հին ծառեր կան, որ այժմ անտիրական են: Ով անվախ է, և ում ոտքի ջլերը պինդ են, իջնում է օձագալար կեռմաններով, թափ տալիս թթենին, և քարերի վրա թափվում է հյութալի թութը:
 
Որոշիչ՝
  
, , , , , ,
 
Ստորոգյալի մաս՝
  
 , , ,