ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Հրամայական եղանակ
Հրամայական եղանակը ունի միայն ապառնի ժամանակ և երկրորդ դեմք՝ եզակի և հոգնակի թվերով:
Հրամայական եղանակը ցույց է տալիս խոսակցին ուղղված հրաման, կարգադրություն, խնդրանք:
Տարբեր տիպի բայերի հրամայական եղանակը կազմվում է տարբեր ձևերով:
 
Ե խոնարհման պարզ և ն, չ սոսկածանցավոր բայերի՝
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով իր վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով եք վերջավորությունը՝ երգի՛ր, փախի՛ր, հագի՛ր, երգե՛ք, փախե՛ք, հագե՛ք:
  
Ն, չ ածանցները ընկնում են:
  
Ա խոնարհման պարզ բայերի՝
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ա վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ացեք վերջավորությունը՝ խաղա՛, խաղացե՛ք:
  
Ան, են ոսկածանցավոր բայերի հրամայականի հիմքը կազմվում հետևյալ ձևով՝ ան, են ածանցների ն-ն փոխվում է ց-ի:
 
Այդ բայերը ստանում են եզակիում իր, հոգնակիում եք վերջավորությունները՝ մոտեցի՛ր, հեռացի՛ր, մոտեցե՛ք, հեռացե՛ք: 
  
Պատճառական բայերի ացն, եցն, ցն ածանցների ն-ն փոխվում է ր-ի: Այդ բայերը ստանում են եզակիում ու, հոգնակիում եք  վերջավորությունները` հեռացրո՛ւ, վազեցրո՛ւ, հասցրո՛ւ:
  
Բազմապատկական և կրավորական բայերի հրամայականը կազմվում է ե խոնարհման պարզ բայերի նման:
Հրամայական եղանակի ժխտական ձևերը կոչվում են արգելական հրամայական:
Արգելական հրամայական կազմվում է մի եղանակիչով, որը դրվում է դրական ձևերի վրա:
Հրամայական եղանակի և՛ դրական, և՛ ժխտական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, թեև բացի բայից իրենց կազմության մեջ ունեն մի եղանակիչները, քանի որ խոնարհման ժամանակ այն մնում է անփոփոխ, խոնարհվում է միայն բայը: