Առաջադրանքի/խնդրի պայմանը

5Մ.
Տրված տեքստից դո՛ւրս գրիր համապատասխան հոլովներով դրված բոլոր գոյականները: Գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես դրված են նախադասության մեջ: Միևնույն վանդակում մեկից ավելի գոյականները իրարից անջատի՛ր ստորակետով և բացատով:
 
Ուշ կեսօրին հնչում են հին վանքի ղողանջները: Եղել են ժամանակներ, երբ այն հավատացյալ ժողովրդի մի ամբողջ բազմություն էր հավաքում եկեղեցու սրահում: Հիմա ղողանջներին պատասխանում է միայն մի պառավ կին: Իսկ գիշերը լիալուսին կա, որ, թվում է, երկինք թռած սպիտակ ու կլոր հաց է: Եվ լուսնի լույսի տակ երևում են մատուռների ուրվագծերը:     
 
ուղղական՝ 
 
հայցական՝