![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Նկարին կցված մակագրություններն օգնում են այն բացատրել, առավել հասկանալի դարձնել։
Paint գրաֆիկական խմբագրիչի միջավայրում նկարին մակագրություններ կցելու նպատակով հատուկ գործիք է նախատեսված: Ծանոթանանք այդ գործիքի աշխատանքին։
Մակագրություն (
![text.png](https://resources.cdn.imdproc.am/11ecc8c5-9595-4322-ae67-568b55a93a5c/text.png)
- Home ներդիրի Tools խմբից ընտրել
գործիքը,
- մկնիկի ցուցիչը տեղադրել նկարի այն մասում, ուր անհրաժեշտ է մակագրություն ավելացնել,
- մկնիկի ձախ սեղմակով անհրաժեշտ մեծության ուղղանկյուն պատուհան նկարել,
- պատուհանի մեջ ներմուծել անհրաժեշտ մակագրությունը,
- աշխատանքն ավարտել՝ ուղղանկյան տարածքից դուրս սեղմելով մկնիկի ձախ կամ աջ սեղմակներից որևէ մեկը։
Մակագրության պատուհանից դուրս մկնիկի որևէ սեղմակ սեղմելիս ոչ միայն ավարտվում է մակագրության ներածումը, այլև մակագրությունը վեր է ածվում նկարի և այլևս հնարավոր չէ փոփոխել։
Մակագրության պատուհան բացելիս էկրանին հայտնվում է նաև ներմուծվող տեքստի պարամետրերն ընտրելու վահանակը, որը հնարավորություն է տալիս ընտրել ինչպես անհրաժեշտ տառաշարը, այնպես էլ դրա չափը, ձևն ու գույնը։
![textbox.png](https://resources.cdn.imdproc.am/2d371655-9cf9-495f-b273-80bfb4fd5a0a/textbox.png)
Մակագրությունը կարող է ոչ միայն նկարի տիրույթից դուրս գտնվել, այլև զետեղվել նկարի վրա։ Այդ պատճառով մակագրությունը նկարին կցելու երկու տարբերակ է մշակվել՝ մակագրություն անել թափանցիկ և ոչ թափանցիկ պատուհանների վրա։ Ծանոթանանք դրանց։
Մակագրություն գործիքն ընտրելիս առաջարկվում է Background դաշտից տալ մակագրության պատուհան բացելու հնարավոր երկու տարբերակներից որևէ մեկը:
![makagrum.png](https://resources.cdn.imdproc.am/b4ec702e-d4f4-47b4-b64c-ae22ddb890f7/makagrum.png)
Առաջին նկարում մակագրության պատուհանը թափանցիկ չէ և ծածկել է նկարված օվալի մի մասը, իսկ երկրորդում այն թափանցիկ է, և մակագրությունը մասամբ գրվել է օվալի վրա։
Ոչ թափանցիկ պատուհանով մակագրության դեպքում մակագրությունն արվում է ֆոնի գույնով ներկված ուղղանկյան մեջ՝ հիմնական գույնով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011