ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Ինչպե՞ս ենք ստանում ինֆորմացիան
Ամեն օր դու իմանում ես մի նոր բան, որը նախկինում չգիտեիր, այսինքն` ստանում ես նոր ինֆորմացիա: Դա այն գիտելիքն է, որը ձեռք ես բերում դպրոցում, այն տեղեկատվությունը, որը կարդում ես գրքերից, այն նորությունները, որոնք լսում ես ռադիոյով կամ քեզ հետ շփվող մարդկանցից:
Ինֆորմացիան տեղեկատվությունն է մեզ շրջապատող աշխարհի մասին:
Մարդը և կենդանի բնության մյուս ներկայացուցիչները շրջակա միջավայրի մասին նախնական ինֆորմացիա են ստանում տեսողության, լսողության, համի, շոշափելիքի և հոտառության զգայարանների միջոցով:
Ամենից շատ ինֆորմացիա մենք ստանում ենք տեսողության զգայարանի միջոցով: Աչքերով ենք ընկալում տառերը, թվերը, նկարները, տարբերում առարկայի գույնը, չափը, ձևը և տեղը:
Բայց արդյո՞ք կարելի է լիովին վստահել տեսողության զգայարանին:
Սա շարժանկար չէ, այլ սովորական նկար, նկարված այնպես, որ դիտման ժամանակ տեղի է ունենում տեսողական խաբկանք. մեզ թվում է, թե նկարը շարժվում է, բայց դա այդպես չէ:

Տեսողական խաբկանքի նկարներ
Երկու պատկերների կենտրոններում պատկերված շրջաններից ո՞րն է մեծ:

Նկարում պատկերված են երկու հատվածներ: Դրանցից ո՞րն է ավելի երկար:

Նկարին նայելիս առաջանում է գույնի ընկալման պատրանք: Իրականում բոլոր քառակուսիների մեջ պատկերված շրջանները միևնույն մոխրագույն երանգի են:

Ավելի ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար, ի համալրում զգայարանների, մարդը հնուց ի վեր օգտագործում է տարբեր գործիքներ ու հարմարանքներ՝ քանոն, ջերմաչափ, բարոմետր, կշեռք, կողմնացույց, հեռադիտակ, մանրադիտակ և այլն:
Ստացած ինֆորմացիան մարդը կարող է ներկայացնել գրառումների, պատկերների, ձայների և այլնի միջոցով:
Ինֆորմացիայի տեսակներն ըստ ընկալման զգայարանների
Տեսողական — ընկալվում է տեսողության զգայարանի միջոցով՝ աչքերով:
Լսողական — ընկալվում է լսողության զգայարանի միջոցով՝ ականջներով:
Շոշափման — շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:
Լսողական — ընկալվում է լսողության զգայարանի միջոցով՝ ականջներով:
Շոշափման — շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:
Հոտառական — ընկալվում է հոտառության զգայարանի միջոցով՝ քթով:
Համային — ընկալվում է լեզվի վրա տեղադրված համային ընկալիչների միջոցով:
Համային — ընկալվում է լեզվի վրա տեղադրված համային ընկալիչների միջոցով:
Աղբյուրները
Л.Л.Босова. Информатика и ИКТ учебник для 5 класса. Москва Бином. Лаборатория знаний 2012. 7- 10 стр.
Обман зрения - 44 картинки с пояснением ttp://ona-znaet.ru/publ/56-1-0-339