ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Նոր ֆայլադարան ստեղծելու համար անհրաժեշտ է.
- ընտրել այն ֆայլադարանը, որտեղ պետք է ստեղծել նորը,
- սեղմել մկնիկի աջ սեղմակը,
- բացված ենթատեքստային մենյուից (նկ.1) ընտրել \(New\) հրամանը,
- բացված ցուցակից ընտրել \(Folder\) հրամանը (նկ.2),
- \(New\)\(Folder\) անվան փոխարեն ներմուծել ստեղծվող ֆայլադարանի անվանումը։


նկ. 1 ենթատեքստային մենյու նկ.2 \(New\) պատուհան
Օբյեկտը կամ օբյեկտների խումբը ջնջելու համար անհրաժեշտ է.
- ընտրել օբյեկտը (ֆայլը, ֆայլադարանը կամ սրանց ցանկացած համախումբը),
- սեղմել \(Delete\) (ջնջել) ստեղնը կամ ընտրել \(Computer\) պատուհանի \(Organize\) կոճակով բացված մենյուի \(Delete\) հրամանը (նկ. 3)։

նկ. 3 \(Organize\) մենյու
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012