![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Պատահմամբ ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտներն անհրաժեշտության դեպքում կարելի է նորից վերականգնել, իսկ մնացածները` ջնջման ենթակաները, վերջնականապես ջնջել նաև \(Recycle\) \(Bin\)-ից։
Զամբյուղից որևէ օբյեկտ ջնջելու համար անհրաժեշտ է.
- բացել Recycle Bin պատուհանը,
- ընտրել ջնջման ենթակա օբյեկտը,
- սեղմել ստեղնաշարի Delete ստեղնը։
Զամբյուղի բոլոր օբյեկտները ջնջելու համար անհրաժեշտ է.
- բացել Recycle Bin պատուհանը,
- սեղմել պատուհանի Empty the Recycle Bin կոճակը։
![restore.png](https://resources.cdn.imdproc.am/0427f1f5-c529-4353-a4ee-c001ca45fe8b/restore.png)
Recycle Bin պատուհան
Զամբյուղից օբյեկտը կարելի է ջնջել նաև՝ օբյեկտի վրա սեղմելով մկնիկի աջ սեղմակն ու բացված ենթատեքստային մենյուից ընտրելով Delete հրամանը:
![recycle delete.png](https://resources.cdn.imdproc.am/0350141a-c9a2-4c20-8a85-a5977fe256e1/recycle%20delete.png)
Ենթատեքստային մենյու
Ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտը համակարգչի հիշողության մեջ նույնքան տեղ է զբաղեցնում, որքան մինչ այն ջնջելը։
Ուշադրություն
Ստեղները | Նշանակությունը |
Ctrl+c | Օբյեկտի պատճենում փոխանակման բուֆերում |
Ctrl+x | Օբյեկտը ջնջել՝ \(Recycle\) \(Bin\)-ում պահպանելով |
Ctrl+v | Այլ ֆայլադարանում փոխանակման բուֆերի պարունակության պատճեի տեղադրում |
Ctrl+n | Նոր փաստաթղթի ստեղծում |
Ctrl+o | Ֆայլի բացում |
Ctrl+p | Փաստաթղթի տպագրում |
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012