![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ցուցադրում ստեղծելու գործընթացում հաճախ անհրաժեշտ է լինում սլայդների հետ մի շարք գործողություններ իրականացնել՝ սլայդ ավելացնել, տեղափոխել, պատճենել կամ հեռացնել։
Ցուցադրությունում նոր սլայդ ավելացնելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է ավելացնել նորը,
=> ընտրել Home ներդիրի Slides խմբի (New Slide)
կոճակը։
=> ընտրել Home ներդիրի Slides խմբի (New Slide)
![newslide.png](https://resources.cdn.imdproc.am/3de24bbd-12c7-4a8b-85cb-277a817488bf/newslide.png)
Սլայդը պատճենելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել պատճենման ենթակա սլայդն ու Home ներդիրի Clipboard խմբի
(Copy) կոճակով այն պատճենել փոխանակման բուֆերում,
![save.png](https://resources.cdn.imdproc.am/d1470627-a897-4394-b36b-b21e754d8a88/save.png)
=> ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է պատճենված սլայդը տեղադրել և փոխանակման բուֆերի պարունակությունը Home ներդիրի Clipboard խմբի
(Paste) կոճակով պատճենել այդտեղ։
![paste.png](https://resources.cdn.imdproc.am/0c897751-2710-4764-b368-7a341003fb7e/paste.png)
Սլայդը տեղափոխելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել տեղափոխման ենթակա սլայդն ու այն փոխանակման բուֆերում պահպանելով՝ Home ներդիրի Clipboard խմբի
(Cut) կոճակով հեռացնել սլայդների հաջորդականությունից,
=> ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է տեղադրել հեռացված սլայդն ու Home ներդիրի Clipboard խմբի
(Paste) կոճակով փոխանակման բուֆերի պարունակությունը պատճենել այդտեղ։
![cut.png](https://resources.cdn.imdproc.am/8a04fbe8-280c-45e4-abe4-e91449195f8c/cut.png)
=> ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է տեղադրել հեռացված սլայդն ու Home ներդիրի Clipboard խմբի
![paste.png](https://resources.cdn.imdproc.am/0c897751-2710-4764-b368-7a341003fb7e/paste.png)
Սլայդը հեռացնելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել հեռացման ենթակա սլայդը, ապա Home ներդիրի Slides խմբի
![delete.png](https://resources.cdn.imdproc.am/6dac6714-ec00-40e3-921a-494766591b8e/delete.png)
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012