ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
MS PowerPoint 2007 ծրագրի միջավայր մտնելու համար պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.
Start => All Programs => Microsoft Office => Microsoft Office PowerPoint 2007
MS PowerPoint 2007 ծրագրի պատուհանը Windows–ին հատուկ ստանդատ կառուցվածք ունի:

Ինչպես տեսնում եք՝ PowerPoint պատուհանի կառուցվածքը մեծապես նման է ձեզ արդեն հայտնի Word–ի պատուհանի կառուցվածքին։ Պատուհանի որոշ բաղադրիչների կանդրադառնանք հետագայում՝ ըստ անհրաժեշտության, իսկ այժմ ծանոթանանք «Սլայդների տիրույթի» և «Սլայդների ղեկավարման կոճակների» նշանակությանը։
Սլայդների տիրույթի միջոցով կարելի է դիտել ցուցադրման բոլոր սլայդները։ Այս տիրույթի միջոցով հեշտորեն կարելի է տեղաշարժվել ցուցադրման սահմաններում, դիտել ձևավորման ցանկացած տարր, սլայդները տեղափոխել, հեռացնել կամ նոր սլայդներ ավելացնել։
Սլայդների տիրույթի փոխարեն PowerPoint-ի հիմնական պատուհանում կարող է ցուցադրվել կառուցվածքների տիրույթը, որտեղ պատկերվում են սլայդների կառուցվածքները։ Կառուցվածքների տիրույթը հարմար միջավայր է ապահովում ցուցադրման մեջ առկա տեքստերի հետ աշխատելու համար։
Սլայդների տիրույթն ընտրում են
կոճակով, իսկ կառուցվածքների տիրույթր՝
կոճակով: PowerPoint–ի պատուհանի փոքր չափերի դեպքում այս կոճակներն ընդունում են համապատասխանաբար
և
տեսքերը:




Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012