ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Սլայդում ստանդարտ տեսքի պատկերներ նկարելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել Insert ներդիրի Illustrations խմբի
(Shapes) կոճակը,
=> բերված պատուհանում ընտրել համապատասխան պատկերն ու մկնիկի ձախ կամ աջ սեղմակը սեղմած վիճակում ցուցիչը տեղաշարժերով՝ նկարել։

=> բերված պատուհանում ընտրել համապատասխան պատկերն ու մկնիկի ձախ կամ աջ սեղմակը սեղմած վիճակում ցուցիչը տեղաշարժերով՝ նկարել։

Ստեղծված պատկերի շուրջը պատկերի չափերը փոփոխելու ու այն պտտելու նշիչներով ուղղանկյուն շրջանակ է առաջանում։

Պատկերը տեղաշարժելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել պատկերը,
=> մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի տիրույթի եզրագծի վրա ու այն քառակողմ սլաքի տեսք ստանալուն պես ձախ կամ աջ սեղմակը սեղմելով՝ տեղաշարժել։
Պատկերը պտտելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել պատկերը,
=> մկնիկի ցուցիչը տեղադրել պտույտի նշիչի վրա ու այն սլաքով շրջանի տեսք ստանալուն պես ձախ կամ աջ սեղմակը սեղմելով ու մկնիկը տեղաշարժելով՝ պտտել։
Ցուցադրման մեջ առկա պատկերների համար կարելի է համապատասխան ոճ ընտրել։
Պատկերի ոճն ընտրելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել օբյեկտը,
=> ընտրել Home ներդիրի Drawing խմբի
(Quick Styles) կոճակն ու բերված պատուհանից ընտրել համապատասխան ոճը։


Սլայդի տիրույթների չափերը փոփոխելը, տեղաշարժելը, պտտելն ու ոճն ընտրելը կարելի է իրականացնել այնպես, ինչպես պատկերների դեպքում։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012