![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ինչպես գիտենք՝ այբուբենի փոփոխումը հնարավորություն է տալիս ստեղնաշարը հարմարեցնել ընտրված լեզվի պայմանանշաններին (այբուբենին)։ Մենք արդեն օգտվել ենք այբուբենի փոփոխման KDWin ծրագրից:
KDWin–ը սովորաբար ակտիվացվում է օպերացիոն համակարգը թողարկելիս։ Ծրագրի տարբերանշանը հիմնականում տեղակայվում է խնդիրների վահանակի աջ մասում գտնվող ծանուցման տիրույթում։ Եթե որևէ պատճառով այն իր տեղում չէ, ապա պետք է վերաթողարկել KDWin –ը, որի համար անհրաժեշտ է.
- բացել Start գլխավոր մենյուի All Programs ենթամենյուն,
- ընտրել KDWin թղթապանակի KDWin Keyboard Driver հրամանը:
KDWin-ի տարբերանշանին պատկերված դրոշը ցույց է տալիս, թե տվյալ պահին որ երկրի այբուբենն է ակտիվ. եթե տարբերանշանի վրա պատկերված է ԱՍՆ-ի (
) դրոշը, ապա համակարգչի ստեղնաշարը հարմարեցված է լատինական, Ռուսաստանի Դաշնության դրոշի (
) դեպքում՝ ռուսական (կիրիլիկ), Հայաստանի Հանրապետության դրոշի (
) դեպքում՝ հայկական այբուբենին։
![ամն.png](https://resources.cdn.imdproc.am/82e79da1-6180-4d37-a6c8-a8f63acabf14/%D5%A1%D5%B4%D5%B6.png)
![ռուս.png](https://resources.cdn.imdproc.am/9c8b9185-3373-4df9-9293-d73dfab47970/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD.png)
![հայ.png](https://resources.cdn.imdproc.am/c3dcfdc8-98e5-4a14-9f8c-589205eb701b/%D5%B0%D5%A1%D5%B5.png)
Քանի որ, ընտրված լեզվից կախված, ստեղնաշարի ստեղներից յուրաքանչյուրը տարբեր պայմանանշանների է համապատասխանում, ապա աշխատելիս նախ անհրաժեշտ է վարժվել ընտրված լեզվի տառաշարի դասավորությանը։ Այդ նպատակով կարելի է օգտվել ստեղնաշարի և պայմանանշանների համապատասխանությունը տեսնելու համար նախատեսված պատուհանից , որը բերվում է մկնիկի ձախ սեղմակով KDWin-ի տարբերանշանն ընտրելիս։
![Kdwin1.png](https://resources.cdn.imdproc.am/37f4a25c-c928-4332-a602-e8bde6a33d8b/Kdwin1.png)
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012